Զարուհի Փոստանջյան. Ես չեմ փոշմանել, որ նման հարց եմ տվել. ԵԽԽՎ-ն հենց տեղն էր այդ հարցը տալու համար

«Ասեմ, որ ես չեմ փոշմանել, որ նման հարց եմ տվել Սերժ Սարգսյանին. ԵԽԽՎ -ն հենց տեղն էր այդ հարցը տալու համար»,- ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգից՝ պատասխանելով իր հասցեին հնչող բոլոր քննադատություններին, թե Զ. Փոստանջյանի հնչեցրած հարցը Սերժ Սարգսյանին կազինոյի եւ «կրված գումարների» մասին` անտեղի է:

«Նրա այդ խոսքից էլ արդեն հասկանալի էր, որ Սերժ Սարգսյանին երջանկության համար պետք են միլիոնավոր եվրոներ, բայց ասեմ, որ մեր երջանկության հիմքում սա է՝ ունենալ հայրենիք, ունենալ զավակներ Հայաստանում եւ Հայաստան պետության համար:

Եթե ասում են` այդ տեղը չէր այդ հարց տալու, թող գան այստեղ ու տեսնեն, թե քանի հայեր ստիպված են այստեղ իրենց ազգանունները փոխել, ներկայանալ թուրքերի ազգանունով, որպեսզի ստանան ապաստարան»,- ասել է Զ. Փոստանջյանը:

Պատգամավորը նշել է  նաեւ, որ ԵԽԽՎ շենքի դիմաց ֆրանսահայերը բողոքի ցույց են անում, եւ այդ իսկ պատճառով Ս. Սարգսյանը շենք է մտել ետնամուտքից:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս