Էդուարդ Շարմազանովը Զարուհի Փոստանջյանին կոչ է անում «չափի մեջ մնալ»

168.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը` անդրադառնալով այսօր ԵԽԽՎ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հարցին, այն որակեց որպես անհեթեթ և կոչ արեց «չափի մեջ մնալ»: «Անկախ նրանից՝ ԵԽ ԽՎ-ում է, թե Աժ-ում, պատգամավորի նման հարցը երկրի նախագահին առնվազն կոռեկտ չէ: Միայն այն հանգամանքը, որ տիկին Փոստանջյանը իգական սեռի ներկայացուցիչ է, ինձ թույլ չի տալիս, որ ես անցնեմ կոռեկտության սահմանը: Քաղաքական գործիչները` լինեն ընդդիմադիր, թե իշխանամետ, պետք է տուրք չտան զգացմունքներին և նմանատիպ հրացադրումներ չանեն: Համեստությունը գեղեցկացնում է մարդուն: Նմանատիպ հարցարդումներ անելուց առաջ ավելի լավ է իրենք իրենց թերությունները տեսնեն: Ցավում եմ, որ մեր պառլամենտում կան նման պատգամավորներ, ովքեր կարևոր գործերը թողած` անհեթեթ ոչ ընդունելի հարցադրումներ են անում՝ անցնելով չափը: Կարևոր է, երբ մարդը ունի չափի զգացում: Չափի զգացումը գեղեցկացնում է բոլորիս: Կարծում եմ՝ տիկին Փոտանջյանը որպես իրավաբանական կրթություն ունեցող անձ և որպես մարդ, որը ցանկանում է քաղաքականությամբ զբաղվել, չպետք է սենսացիաների հետևից ընկնի և պետք է իմանա, որ չափի զգացումը հայ՝ հատկապես քաղաքական կին գործիչներին պետք է գեղեցկացնի»:

Տեսանյութեր

Լրահոս