Տիգրան Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին. Մենք արդեն ձանձրացել ենք Ձեր գնահատականներից

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հիշեցրեց նախորդ հարցուպատասխանը, որին ներկա չէր Տիգրան Սարգսյանը և ասաց. «Նախորդ նիստի ժամանակ ահագին խոսել ենք Ձեր մասին՝ Փակ շուկայի ենթատքեստում: Ինձ համար զարմանալի փաստ արձանագրվեց, որ դահլիճում ներկա էր քաղաքաշինության նախարարը, որը ոլորտին անմիջապես առնչվում էր, բայց նույնիսկ փորձ չարեց հանդես գալ պարզաբանումներով: Ես համոված եմ, պարոն վարչապետ, Ձեզ զեկուցել են իմ հարցի մասին»:

Նա նշեց, որ պատմամշակութային հուշարձանների մասին ՀՀ օրենքն ու կառավարության համապատասխան որոշումը կառավարությանը տալիս է ամբողջական լիազորություն ու հնարավորություն` կառավարության ու կառավարությանը կից առնթեր մարմիններին լիարժեք իրականացնելու համապատասխան գործառույթներ Փակ շուկայի առնչությամբ: «Ինչո՞ւ կառավաությունը չի իրականացրել հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ գործողությունները իր լիազորություններին համապատասխան»,- հետաքրքրվեց ՀԱԿ պատգամավորը: Ի պատասխան Տիգրան Սարգսյանն էլ ասաց, թե մշակույթի և քաղաքաշինության նախարարությունները քննարկել են հարցը և իրեն զեկուցել են, որ հարցի շուրջ բանակցություններ են եղել՝ օրենսդրությամբ սահմանված լուծում գտնելու նպատակով:

Սակայն Նիկոլ Փաշինյանին չբավարարեց վարչապետի հարցը: «Պարոն վարչապետ, Ձեր Չինաստանում գտնվելը ավելի խոսուն էր, քան Ձեր այս պատասխանը: Ես չհասկացա` Դուք ինչ եք ասում: Հստակ սահմանվել է նախագիծ, արձանագրվել է, որ շեղումներ են եղել: Հիմա ասում եք` զեկուցել են, հասկանալի  չեղավ՝ ի՞նչն են զեկուցել: Դուք հերթական անգամ չունեք պատասխաններ ու ամբիոն եք բարձրանում ժամանակ լրացելու համար: Գոնե երեք րոպե խոսիեք, կասեի` ասելիք կա: Ձեր կառավարությունը ի զորու չէ իրականացնել գործառույթներ, որոնք հակասում են օլիգարխների քմահաճույքներին: Ձեր խոսքերից ելնելով ասում եմ՝ նշանակում է, որ հասարակությունը չունի կառավարություն»,- հակադարձեց ՀԱԿ պատգամավորը:

ՀՀ վարչապետն էլ պատասխանեց, թե Նիկոլ Փաշինյանի համար կարևոր չէ՝ ի՞նչ հարց է քննարկվում ԱԺ-ում. «Բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում Ձեզ, պարոն Փաշինյան: Մենք արդեն ձանձրացել ենք Ձեր գնահատականներից: Բովանդակային քննարկմանը մենք պատրաստ ենք: Բայց Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքիր, որովհետև կրկնվում են: Եվ կարևոր չէ՝ խոսում եք պատմաշմակութային արժեքների՞ մասին, թե՞ ինչի մասին… տալիս եք նույն գնահատականները: Դրա համար Ձեզ չի հետարքրում ոչ շուկայի խնդիրը, ոչ քաղաքացիների խնդիրը: Ձեզ համար ամբիցիաների բավարարման խնդիրն է  հետաքրքրում՝ քաղաքական ռեյտինգը բարձրացնելու համար»:

Կարդացեք նաև

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե ինքը ևս կարող էր Ն. Փաշինյանի պես վիրավորական խոսքերով պատասխանել իրեն, բայց հարգելով ԱԺ-ն` դա չի անում:

Տեսանյութեր

Լրահոս