Արման Գրիգորյան. Ամեն նման հարցից` ԵԽԽՎ-ի ժողովուրդը գալիս է եզրակացության, որ ՀՀ ընդդիմությունը բաղկացած է չափազանց վատ դաստիարակություն ստացած փողոցայիններից

ՀԱԿ անդամ Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես Եվրոպայի Խորհրդին մի քիչ ծանոթ մարդ անհրաժեշտ եմ համարում հայտնելու, թե սովորաբար ինչ տպավորություն են թողնում Զարուհի Փոստանջյանի տված հարցի նման հարցերն ու հայտարարությունները այդ հաստատությունում։ Ամեն նման հարցից ու հայտարարությունից հետո ԵԽԽՎ-ի ժողովուրդը, որը շատ ծանոթ չի Հայաստանի քաղաքական կյանքի նրբերանգներին, գալիս է այն եզրակացության, որ Հայաստանի ընդդիմությունը բաղկացած է չափազանց վատ դաստիարակություն ստացած փողոցայիններից ու անլուրջ մարդկանցից, և որ ինչքան էլ արգահատելի լինեն Հայաստանի իշխանությունները, գոնե նրանք ընդդիմության պես թոկից փախած չեն։ Այնպես որ` Զարուհի Փոստանջյանի հայտարարությունից հիացած մարդիկ պիտի հասկանան վերջապես, որ սիրտ հովացնելը քաղաքական կամ դիվանագիտական կատեգորիա չէ։ Պիտի հասկանան նաև, որ այդ հաստատությունում ոչինչ ընդդիմության գործին չի վնասում այնպես, ինչպես իրեն ընդդիմություն հորջորջած պատգամավորի նմանատիպ վարքագիծը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031