Բաժիններ՝

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, «Gelecek» (Ապագա) կուսակցության հիմնադիր և նախագահ Ահմեդ Դավութօղլուի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրա հանդեպ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299/1 հոդվածի համաձայն՝ սոցիալական ցանցերում «նախագահին վիրավորանք» պարունակող հայտարարությունների համար։

Դավութօլղուն ասել էր հետևյալը՝

«Եթե ես չառարկեի, չէի կորցնի վարչապետի պաշտոնս. եթե ես չառարկեի, միլիարդներ կավելացնեի իմ միլիարդներին, ինչպես ինձանից հետո եկած վարչապետն ու նախարարները։ Նրանք միլիարդներ ավելացրին իրենց միլիարդներին, անօրինական ճանապարհով վաստակած հաց կերան, հարստացրին իրենց շրջանակները։

Նա իր փեսային նախարար դարձրեց, հարստացրեց իր հարազատներին և Թուրքիան հանձնեց հինգ կապալառուների»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930