Տիգրան Սարգսյանը` Արամ Մանուկյանին. «Այ կռվարար, ինչի՞ ես հետս կռվում» (տեսանյութ)
ԱԺ երեկվա նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական երկար զրույց ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս Տիգրան Սարգսյանից կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ երեկ հարց էր ուղղել այն մասին, թե վերջապես ե՞րբ է ստանալու «ՀայՌուսգազարդի» և ռուսական «Գազպրոմի» միջև գազի գնի թանկացման մասին կնքված պայմանագրի բովանդակությունը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել էր, թե պայմանագիրը դեռևս կնքված չէ:
Նիստից հետո, երբ գրեթե բոլոր պատգամավորները դուրս էին եկել դահլիճից, վարչապետը ժպտալով մոտացավ Արամ Մանուկյանին և կատակելով ասաց. «Այ կռվարար, ինչի՞ ես հետս կռվում»:
Նրանց առանձնազրույցից հետո 168.am-ը Արամ Մանուկյանից հետարքրքվեց, թե ի՞նչ էին զրուցում վարչապետի հետ: Ի պատասխան նա ասաց. «Ես ուզում եմ տեսնել «ՀայՌուսգազարդի» պայմանագիրը, ըստ որի` Հայաստանում գազի գինը բարձրացել է: Եվ հիմա ինձ համար շատ տարօրինակ կերպով լսում եմ, որ այդ պայմանագիրը չկա: Մենք սրա մասին էինք զրուցում: Ասում եմ` բա որ պայմանագիր չկա, ինչի՞ հիման վրա ես գազի գինը բարձրացրել: Չեմ հասկանում: Մենք այն ժամանակ վիճում էինք, թե պայմանագիրը ե՞րբ է ստորագրվել` ընտրություններից առա՞ջ, թե՞ ընտրություններից հետո, որպեսզի ապացուցենք, որ թաքցնում էին մինչև ընտրությունները»:
Մանրամասները կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում: