Հովիկ Աբրահամյան. Արդեն ոնց որ որոշ մարդիկ կոռեկտության սահմաններն անցնում են

«Ասում են` այսօրվա ընթացքում երեք ընդդիմադիր պատգամավոր է հարց տվել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որոնցից մեկը հասցրել է նկարվել այս ընթացքում»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավանաբար նկատի ունենալով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով քիչ առաջ բանավեճի բռնվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց Արմեն Աշոտյանին` հոդորելով. «Կառավարության անդամներին խնդրում եմ օրենքը չխախտել: Մի՛ խանգարեք: Արդեն ոնց որ կոռեկտության սահմանները անցնում են որոշ մարդիկ: Բնականոն գործունեությունը պետք է պահել, թույլ չեմ տա որևէ մեկը Կանոնակարգ-օրենքը խախտի»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ նկատեց. «Կրթության նախարարի արածն անկիրթ էր: Երբ ինքը մեկնաբանում է մեր քվեարկության վարմունքը, առավել ևս, երբ ինքը չգիտի՝ ինչ է եղել այստեղ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031