Մնաց ՍԴ-ն

Խորհրդարանը երեկ 46 կողմ, 53 դեմ ձայներով մերժեց ընդունել խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների ներկայացրած հայտարարությունը, որով նրանք կառավարությանն առաջարկում էին առնվազն մինչև 2015թ. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից հանել պարտադիր բաղադրիչը: Նրանք առաջարկում էին նաև կազմակերպել հանրաքվե և պարզել, թե ինչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: Այս քվեարկությունից հետո նախագծի հեղինակները հայտարարել են, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականությունը:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր հավաքվել էին խորհրդարանի առջև, քվեարկությունից հետո երթ են անցկացրել դեպի ՄԻՊ գրասենյակ` պահանջելով, որ ՄԻՊ-ը ևս միանա պատգամավորներին, և ՍԴ հայցը լինի համատեղ: ՄԻՊ գրասենյակից նրանց խիստ լղոզված պատասխան են տվել, որը, սակայն, ակցիայի մասնակիցները համարել են իրենց բավարարող:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս