«Լիդիանի» նման ընկերությունները ոչ միայն աշխատատեղեր կստեղծեն, այլ նաև իրենց հետ կբերեն միջազգային լավագույն փորձը. Ջոն Հեֆերն. ԳԱԼԱ
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ընկերությունների հետաքրքրվածության մասին։
«Ամերիկյան, ավելի շուտ արևմտյան մեծ ներդրողների այստեղ բերելը, մասնավորապես Կոնտուր Գլոբալ ընկերությունը, Կարֆուրի այստեղ հայտնվելը… ասում են, որ Կարֆուրը բացվելու է մինչև տարեվերջ, Լիդիան Գոլդ հանքարդյունաբերական ընկերությունը. այս ընկերությունները այստեղ գալով կտարածեն համաշխարհային պրակտիկան, և դա կօգնի բարելավել իրավիճակը»,- ասել է Ջ.Հեֆերնը:
Խոսելով, մասնավորապես, «Լիդիան Ինթերնեշնլի» մասին, որի մաս կազմող «Գեոթիմ» ընկերությունը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքը, դեսպանն ասել է.
«Այնպիսի ընկերությունը, ինչպիսին «Լիդիանն է, կունենա ավելի ընդգրկուն ազդեցություն Հայաստանում, դա հանքարդյունաբերության ոլորտից էլ դուրս կլինի: Արդյունահանման նպատակով նրանց կողմից օգտագործվում է առաջնակարգ տեխնոլոգիաներ, այն, ինչ կիրառվում է նաև ԱՄՆ-ում, Ավստրալիայում, դրանք նաև բնապահպանական առումով լավ սարքավորումներ են: Առաջին ազդեցությունը այս ընկերության կողմից կարծում եմ կլինի պատասխանատու հանքարդյունահանությունը՝ բնության պահպանության նորմերի ապահովմամբ: Երկրորդը՝ նրանց ֆինանսական հաշվետվությունները կլինեն թափանցիկ, հարկեր կվճարեն շատ, և դա օգուտ կբերի ՀՀ ողջ ժողովրդին: Երրորդը կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է, որը այս ընկերությունը իր հետ կբերի, ես հանդիպում եմ ունեցել երեք ազդակիր համայնքների հետ: Կան ճանապարհների վերակառուցման, տեղում աշխատատեղեր ստեղծելու նախաձեռնություններ, լաբորատոր հաստատություն է ստեղծվելու հենց համայնքներից մեկի տարածքում: Եվ այսպիսի ամերիկյան, արևմտյան ընկերությունները նրանք ոչ միայն աշխատատեղեր կստեղծեն, այլ նաև իրենց հետ կբերեն միջազգային լավագույն փորձը, կբերեն կորպորատիվ պատասխանատվության մոտեցումը, և այս աշխատելաոճը կարծում եմ ժամանակի ընթացքում կտարածվի ամբողջ երկրով»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում