Ուրիխանյանը՝ իշխանություններին. Այո, հիմա է եկել պահը ու չենք թողնելու քամեք էս մարդկանց արյունը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Գյումրիում մեկնարկած հանրահավաքի ժամանակ՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ եռյակի հայտարարությունների վերաբերյալ հայտարարություններին, ասաց. «Ասում են՝ էս իշխանափոխություն եք ուզում: Բա ձեզ ասում էին՝ ականջալուր եղեք, բա ձեզ ասում էինք՝ մի ենթարկեք մարդկանց տուգանքային ռեկետի, ձեզ ասում էինք՝ 40 տոկոսի հասավ աղքատությունը, ձեզ ասում էինք՝ արտագաղթը ճգնաժամային է, ձեզ ասում էինք՝ այլևս գալու է վերջնակետի ժամանակը: Էսօր զարմացած են՝ այո՛, պահանջելու ենք: Ճշտումներ են անում՝ իսկապե՞ս իշխանափոխություն: Իսկապես պատասխան եք տալու Հայաստանը լքած հարյուր հազարավոր քաղաքացիներին, երկրում մնացած՝ իրենց օրը քարշ տվող քաղաքացիներին: Պատասխան եք տալու բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ձեզ տեսնել ոչ թե նրա համար, որ դուք ուղղակի վատն եք, այլ նրա համար, որ դուք արհամարհանքի ենթարկեցիք մեզ այսքան ժամանակ»:

Խոսելով իշխանությունների այն դիտարկումների մասին, թե հիմա՞ են հիշել այդ ամենը, 10-12 տարի առաջ էլ նույնն էր, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այո, ժողովուրդը հիմա է ուզում, հիմա է եկել պահը, ու հիմա ենք մենք այս հարցը բարձրացնում, ու այդ 10-12 տարին դուք եք ասում, ու հիմա չենք թողնելու քամեք էս մարդկանց արյունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031