«Այն ժամանակ, որ զբավում էին այս գործով՝ պատկան մարմինները, ցանկանում էին, որ այդ դեպքը բացահայտվի: Եվ կային հարազատ մարդիկ՝ ի դեմս վարչապետի, և մարդիկ զբաղվում էին, որ իրականությունը բոլորն իմանային, որովեհտև հանրությունը սպասում էր: Բայց էնպես չի, որ բոլոր ռեսուրսները չենք օգտագործել»: Լրագորղները Հ. Աբրահամյանին հարցրել են նաև . «Իսկ դուք կասկածներ ունե՞ք կազմակերպիչների մասով: «Ոչ»,- պատասխանել է վարչապետը:
ՀԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, հայտարարեց, թե իշխանություններն ամեն ինչ են արել, որ հոկտեմբերի 27-ի գործը կոծկվի:
Կյանքում չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել: Այժմ ես շատ ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ: Չէ՞ որ այդ տարիքում մենք նոր ենք ճանաչում ինքներս մեզ, փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին ենք ցանկանում լինել, տառապում ենք ոչ ինքնավստահ լինելուց: Այժմ ես հստակ գիտեմ՝ ինչ է ինձ անհրաժեշտ և առանց ինչի կարող եմ ապրել:
Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են որոնում: Այդ պատճառով էլ նրանք հանգիստ չունեն՝ մեկ այս, մեկ այն կողմ են նետվում: Իզուր: Աչքերը կույր են: Պետք է փնտրել սրտով:
Չկա մարդ, ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու սխալներ թույլ չի տվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց պլանները՝ հաշվի առնելով այդ սխալները: Ես այդ մարդկանցից մեկն եմ:
Քաղաքականությունն ու գումարը շատ քիչ դեպքերում կարող են գտնվել նույն անձի ձեռքերում: Եթե քաղաքականությամբ եք զբաղվում, մոռացեք բիզնեսի մասին: Երբ փողը հանդիպում է քաղաքականության հետ, դա հավասար է նրան, որ իրար հանդիպեն լուցկին ու նռնակը՝ սպասեք պայթյունի:
«Ես բացարձակապես չեմ հավատում, որ «Բարգավաճ Հայաստանն» ընդդիմություն է, չի կարող օլիգարխը լինել ընդդիմություն»,- 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին՝ նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Ժակլին Սարխոշյանը, սակայն, չէր հայտնել, թե որ երկիր է մեկնում: 168.am-ին հայտնի դարձավ, որ բալետի առաջնակարգ պարուհին ամուսնու՝ «Բարեկամություն» խմբի մենապարող Կարեն Մակինյանի հետ արդեն Լիբանանում է:
Լոռամրգի՝ клюква: Այն կարելի է համարել բնական ամենաուժեղ հակաբիոտիկներից և հակավիրուսային միջոցներից մեկը: Այն մաքրում է տրոմբները, անոթները, օգնում է պայքարել քաղցկեղի բջիջների դեմ:
«Արդյոք աբսուրդ չէ՞, որ Էմիլ Բուդաղյանը գործով հանդես գա որպես տուժողի իրավահաջորդ, և եթե Արտակ Բուդաղյանի մասով, դիցուք, ընդունենք, որ կայացվի մեղադրական դատավճիռ կամ արդարացման դատավճիռ, իրավունք ունենա բողոքարկելու այդ որոշումը, այդ դատական ակտը: Էլի աբսուրդ: Դատարանը ճիշտ ղեկավարվեց, որ 58-րդ հոդվածի համաձայն՝ տուժող է հանդիսանում այն անձը, որին հանցագործությամբ պատճառվել է ֆիզիկական, բարոյական կամ գույքային վնաս: Նիկոլայ Աբրահամյանին սպառնալիքներ տալով ոչ մի տեսակի վնաս չի պատճառվել, հետևաբար՝ նա ինչպե՞ս կարող է որպես տուժող հանդես գալ: Նույնը Էմիլ Բուդաղյանը»,- ասում է Ռուբեն Սահակյանը:
Բժիշկները պնդում են, որ ուղեղի աշխատանքն ուղղակիորեն կապված է ատամների առողջության հետ. ուզում եք պահպանել հիշողությունը և տրամաբանելու ունակությունը մինչև խոր ծերություն, ուրեմն ճիշտ խնամեք ատամները։ Ատամի և լնդերի հիվանդությունները բազմաթիվ են` կարիես, պարոդոնտոզ, գինգիվիտ, արյունահոսություն և այլն։ Ակնհայտ է, որ լիակատար, առողջ ատամնաշար ունենալու համար պետք է դիմել բարձրակարգ մասնագետների։
Հայաստանում ամենաշատը քննարկվող թեման շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Չնայած իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, ոգևորված` ներկայացնում են Եվրասիական միությունից ակնկալվող տնտեսական օգուտները, այդուհանդերձ դեռևս բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան: Ի՞նչ է լինելու հաջորդ տարվա հունվարից, երբ Հայաստանը վերջնականապես դառնա Եվրասիական միության անդամ, ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա, Հայաստանի տնտեսության վրա:
Հոկտեմբերի 27-ին Փարիզի Ելիսեյան պալատում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Սա օգոստոսյան սահմանային բախումներից հետո եռակողմ ձևաչափով երրորդ հանդիպումն է. Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին օգոստոսի 9-ին Սոչիում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ապա սեպտեմբերի 4-ին Ուելսի Նյուպորտ քաղաքում կայացել էր նախագահների և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Իսկ ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից, այն կարո՞ղ է խթանել առաջընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, թե՞ զուտ արարողակարգային, ձևական բնույթ կկրի:
«Երեկ հնչեց մի թեզ՝ «ժամանակն է նոր որակի իշխանությունների ձևավորման», որևէ մեկն այդ հարթակից չշարադրեց նոր որակի իշխանության որակի չափորոշիչները: Թող հռչակեն այդ չափորոշիչները: Հարթակում կանգանծներից ո՞ր մեկն է այդ չափորոշիչներին համապատասխանում, այդ ժամանակ կլինի գործնական զրույց»,- ասում է Խոսրով Հարությունյանը:
«Կողմ չի խոսել, դուք ուշադիր չեք եղել, որ ուշադիր կարդաք նրա խոսքերը, կտեսնեք՝ ինքն ասում է իրողությունը, որ չենք կարող փախչենք: Ինքն ասում է, որ ինքը պրագմատիկ քաղաքական գործիչ է և իրողությունը պարտավոր է ընդունել: Ինքը շարունակում է՝ ասելով՝ «հիմա ի՞նչ անենք, որ Սերժ Սարգսյանի ապաշնորհ, սխալ քաղաքականության արդյունքում հայտնվել ենք Եվրասիական միությունում, պետք է ողբա՞նք, պետք է լացե՞նք, հա՞»: Ուշադիր չեք կարդում, ինքն այնպիսի բառեր է ասում, որ երբեք չեք հասկանա»:
Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ պահանջներ ներկայացրեց իշխանությանը` նշելով այդ պահանջների իրականացման ցանկալի ժամկետը: Նա պահանջեց Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և ամբողջ իշխանության պաշտոնանկությունը, իսկ որպես արտահերթ ընտրությունների ժամկետ` նշեց՝ մինչև 2015թ. ապրիլի 24-ը:
«Հաջողության համար չափազանց կարևոր է նաև ներքին մթնոլորտը: Ես, այս հարթակին կանգնած, որպես երկրի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, ուզում եմ հայտարարել. Բարգավաճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ: Երկրին պետք չէ ներքին թշնամանք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր մենք վտանգներ չենք տեսնում: Հանրապետականն իր տնից չի բերել էդ իշխանությունը, Հանրապետականը ձևավորել է այդ իշխանությունը ազատ, արդար, լեգիտիմ ընտրությունների արդյունքում, որի գնահատականը, առանց բացառության, տվել են բոլոր միջազգային կառույցները` թե´ եվրոպական, թե´, իմիջիայլոց, եվրասիական: Եվ այդ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը դարձել է իշխանություն, Հանրապետականը մտադիր է այդ ձևավորված վստահության քվեն իրականացնել մինչև հաջորդ ընտրությունները»,- ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Շարժման ստրատեգիան հայտնի է, որևէ գաղտնիք չի պարունակում՝ ծրագրել ենք Սահմանադրության շրջանակում իրականացվող համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել, հետո անցկացնել նախագահական ու խորհրդարանական ընտրություններ՝ նախապես, բնականաբար, հիմնովին վերափոխելով Ընտրական օրենսգիրքը, դրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք կբացառեն ընտրակեղծքիների հնարավորությունը: Ստրատեգիայի հարցում մենք միակամ ու վճռական ենք, ու հարթակում ոչ մեկ չի հակառակվի սրան, մինչև Սերժ Սարգսյանի ռեժիմից լիակատար ազատումը, այսինքն՝ մինչև վերջնական հաղթանակ»,- այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Արմեն Աշոտյանը նշել է, որ ուսանողությունը, լինելով ոչ միայն կրթության շահառուն, այլև երկրի շարժիչ ուժը, ինչպես նաև ունենալով մեծ ներուժ` պետք է ներգրաված լինի ոլորտի բարեփոխումներում: «Ուսանողի դերը չի կարող սահմանափակվել նրա հասարակական ակտիվությամբ: Իհարկե, շատ կարևոր է ուսանողների մոտ քաղաքացիական բարձր գիտակցության զգացումը, քանի որ ուսանողներն են երկրի ապագան, բայց նախևառաջ ուսանողը պետք է հանդիսանա կրթական գործընթացի կարևոր մասնիկը` այդպիսով ներգրավվելով կրթական բարեփոխումներում: Մենք աշխատում ենք ձեզ համար, և ձեր կարծիքը մեզ համար անչափ կարևոր է»,-դիմելով ուսանողներին` նշել է Ա. Աշոտյանը:
Հոկտեմբերի 23-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 23 տեղով և զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է:
Չարորակ լիմֆոմային հիվանդություններով տառապող հիվանդներից շատերի մոտ բարդացած փուլերում բարձր դոզայով քիմիոթերապիան սովորաբար հետևում է սեփական ցողունային բջիջների փոխպատվաստմանը. սա հաջողությամբ կիրառվում է նաև աուտոիմունային հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են օրինակ` սկլերոդերմիան, համակարգային կարմիր գայլախտը (Լիբմանն-Սակսի հիվանդություն) և ցրված սկլերոզը:
«Եթե բոլոր այն պայմանները, որոնք Գերմանիայում և Ամերիկայում են, այստեղ լինեն, մինչև այդ համակարգին անցնելը լրատվամիջոցների ազատություն է պետք, անկախ դատական համակարգ է պետք, տնտեսական ազատ համակարգ է պետք, այդ համակարգերն իրենք կստեղծեն երկբևեռ քաղաքական համակարգ, եթե անգամ չուզենաս էլ, մեկ է` չես կարող, որովհետև այդ համակարգերի անկախությունն ինքնին դնում են այդ երկբևեռ համակարգը»:
«Ես Էրդողանին և նրա խմբին չեմ վստահում: Էրդողանն այսօր մի բան է ասում, վաղը կարող է ուրիշ բան ասել: Նա մեզ կարող է կոտրել, նրան չպետք է հավատալ: Ես բոլոր այն երիտասարդներին եմ վստահում, որոնք նստում են Թաքսիմում: Մի հինգ տարի առաջ, երբ Թուրքիայում ցանվեց հանդուրժողականության սերմը, նրանք 500 հոգի էին, այսօր արդեն ապրիլին Թուրքիայի 2000 քաղաքացի է հավաքվում Թաքսիմում, որոնք հայ չեն, և այդ թիվը, կտեսնեք, գնալով շատանալու է: Այո, կան շատ հայեր, որոնց համար այսօրվա թուրքը մնում է թշնամի: Ի դեպ, միայն Թուրքիայից դուրս ապրող հայեր չեն դրանք»:
«Ես չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստանն» այրել է Սարգսյանի հետ կամուրջները, և չեմ կարծում, որ այդ եռանկյունում` Ծառուկյան-Սարգսյան-Քոչարյան, ամեն ինչ այդքան պարզ է. այնտեղ դեռ չեն կայացվել համաձայնություններ շատ հարցերի շուրջ»,- ասում է Վադիմ Դուբնովը:
« Ես չեմ առաջարկում ունեզրկում, որովհետև մարդ իր ունեցվածքը վաստակում է արդար քրտինքով և աշխատանքով: Ունեզրկումը դա այլ հասկացություն է, ես առաջարկում եմ հետվերադարձ: Եթե մեր երկրում կան 1 միլիոնից ավելի աղքատներ, ունենք մի քանի միլիարդ դոլարի արտաքին պարտք, բայց ունենք քաղաքացիներ, ովքեր ունեն ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցներ, սա խոսում է ունեցվածքի անարդար ձեռքբերման մասին, որը պետք է հետ վերադարձվի այդ նույն հասարակությանը, որից խլվել են այդ միջոցները»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
Թթվածնի անբավարարության պատճառը, ինչպես նշել է հայտնի ամերիկացի բժիշկ Պոլ Բրեյքը, մակերեսային և կիսատ շնչառությունն է, որը զրկում է մարմնի մասերը կենսական կարևոր էներգիայի աղբյուրից` թթվածնից, և բերում վաղաժամ ծերացման: Բացի այդ, մեր օրգանիզմը ստեղծված է եղել օդում թթվածնի կրկնակի բարձր պարունակության պայմաններում գոյատևելու համար:
Ըստ Ն. Ներսիսյանի՝ «էլիտար» բառն այսօր իր բառարանային իմսատից շատ է հեռացել. «Չգիտես՝ ինչ հիմնավորմամբ կարելի է բացատրել այն, որ որևէ գյուղի քարի տակից բխող ջուրը էլիտար է: Ոչ մի բացատրություն չկա և փոխվել են էլիտարի մասին նաև մեր պատկերացումները: Եթե անցյալ դարում էլիտար էր Թումանյանը, ապա այսօր էլիտար է խորովածը կամ զուգարանակոնքը»:
Ազգային ժողովի նոր աշխատակազմը որոշել է հանդես գալ ևս մեկ նորամուծությամբ. ստեղծվում է արհմիություն, որին, որքան էլ տարօրինակ է, անդամակցելու են ինչպես՝ պատգամավորները, այնպես էլ՝ աշխատակազմի ներկայացուցիչները:
«Մինչև այս պահը իրենք չեն ապացուցում, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը ոստիկան է եղել: Այն կադրը, որտեղ ես երևում եմ փողոցում կանգնած, որը նկարահանված է ոստիկանների ավտոմեքենայից, շատ ավելի որակյալ է, քան ճանապարհի տեսախցիկների նկարված կադրերը: Դրանից արդեն պարզ է, որ ոստիկաններն ամբողջ այս գործողությունը նկարահանել են, հետևաբար՝ ես կոչ եմ անում, պահանջում եմ, որ Ոստիկանությունը հրապարակի իրենց իսկ նկարած` ինձ ուղեկցելու և տաքսի կանչելու պահերը, որպեսզի ես ինքս համոզվեմ, որ ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը Ոստիկանությունից էին»,- ասում է Ենիգոմշյանը: