
Զարուհի Փոստանջյան. Ավելի շուտ ես ինչ-որ մարդկանց կհեռացնեմ կուսակցությունից, քան ինձ կհեռացնեն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ իրեն կարող են հեռացնել «Ժառանգությունից» ասել է. «Մի՞թե ես այդքան նման եմ մի մարդու, ում կարող են կուսակցությունից հեռացնել: Ավելի շուտ ես ինչ-որ մարդկանց կհեռացնեմ, քան ինձ կհեռացնեն»: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը տարաձայնություններ ունի որոշ կուսակիցների հետ՝ եռյակի հետ համագործակցության հարցի շուրջ: