Ակտիվ բնակչության միայն 15%-ն է կողմ ըմբոստ գործողություններին. Սոցիոլոգը՝ ոչ իշխանական ուժերի մասին

«Քաղաքական դաշտում ինչ-որ մի նոր երևույթ չի, որ երեք ընդդիմադիր ուժեր միավորվել են՝ ներկայացնելու իրենց տեսակետները՝ քաղաքական գործընթացների, իշխանությունների գործունեության վերաբերյալ և այլն, բայց եթե սա արվում է, որ հեղաշրջում լինի, դա անհնար է»,- այսօր լրագրողներր հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքի մասին:

Ա. Ադիբեկյանը ներկայացրեց այս միջոցառման վերաբերյալ կատարած իր «Սոցիոմետր» կազմակերպության անցկացրած հարցումների արդյունքները՝ նշելով, որ այն պատվիրվել է Երևանի քաղաքապետի, «Հանրապետական» կուսակցության և համայանքների որոշ ներկայացուցիչների կողմից.

«Ընդ որում այդ համայանքների ղեկավարերը եղել են և՛ ԲՀԿ-ական, և՛ ՕԵԿ-ական, և՛ ՀՅԴ-ական»,- ասաց Ա. Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ ակտիվ բնակչության միայն 15%-ն է կողմ ըմբոստ գործողություններին. «Դժվարացել են պատասխանել, կամ չեն պատասխանել 71 %-ը, իսկ մնացածը կազմում են ընդամենը 29%, որից միայն 10%-ն է ուժի կիրառմանը կողմնակից: Այսինքն՝ հասուն բնակչության 10-ից 7-ը թամաշա անող է, 2-ը՝ խաղաղ գործողությունների կողմնակից, ընդեմենը 1-ը՝ ըմբոստ: Հարց է ծագում՝ այդ մեկը կարո՞ղ է ստեղծել այն կրիտիկական զանգվածը, որը կարող է բերել հեղաշրջման»:

Կարդացեք նաև

Ա. Ադիբեկյանը նկատեց, որ Վրաստանում, Ուկրաինայում փորձը ցույց տվեց, որ դա հնարավոր է, երբ ստեղծվում է Մայդանի նման մի բան, մարդիկ կազմակերպչական գործունեություն են ծավալում, իսկ թամաշա անողների համար միևնույն է՝ ով կլինի, ինչ կլինի.

«Մեր Հայաստանում Մայդանի տեխնոլոգիան չի անցել: 2007 թվականի մարտի դեպքերը ցույց տվեցին, որ մեզ մոտ նման բան անհնար է, որովհետև իշխանությունները բավականին ինքնապաշտպան են և կարող են իրենց հարցերը լուծել»:

Ա. Ադիբեկյանի խոսքով՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի նպատակն է ցույց տալ, որ «մենք մասին ենք, ուժեղ ենք, ժողովուրդը մեր կողմից է, ու եթե դուք կամավոր չեք ուզում հեռանալ, ուրեմն՝ կամ պետք է հեղաշրջում անենք, կամ վաղաժամկետ ընտրություններ»:

Սակայն սոցիոլոգը նկատեց, որ հեղաշրջման կողմնակիցների թվաքանականը քիչ է, մնում է ընտրությունների ճանապարհը:

Նա նշեց, որ սոցիալ-հոգեբանության առումով հանրահավաքը լարումը հանելու լավագույն միջոցն է. «Մենք շատ ենք տեսել նման հանրահավաքներ, բայց երբ գալիս է ընտրությունը, նրանք մասնատվում են: Այսինքն՝ նրանք ուզում են կորզել իշխանությունը, այլ ոչ թե գալ իշխանության»:

Ա. Ադիբեկյանի կարծիքով՝ այլ բան կլինի, եթե այս հանրահավաքից հետո ոչ իշխանական ուժերը միավորված գնան ընտրությունների. «Այն ժամանակ երանգերը կլինեն այլ, արդյունքերը՝ այլ: Իսկ հիմա նրանք ցուցադրում են, որ կան կետեր որ նրանք միասնական են, մենք ծափ ենք տալիս, իշխող խավերն ուրախ են, որ լարվածությունը կիջնի:

Խնդիրն այն է, որ ամեն մեկն ասում է՝ մենք գանք իշխանության, բայց իշխանավորը լինեմ ես, և դա թուլացնում է նրանց միասնական լինելը: Եթե նրանք միասնական կոալիցիոն մի էլիտա ստեղծեն, որ կարողանան համատեղեն, դա արդնե կլինի ուրիշ պատություն: Ամենակարևորը նրանք ասելիք պետք է ունենան: Այն ի՞նչն է, որ իշխող իշխանությունը չի արել, որ իրենք պատրաստ են անել: Ինչքան գիտեմ հիմա այդ ասելիքը չկա, ես չեմ լսել»:

168.am-ի հարցին, թե արդեն 3 ոչ իշխանական ուժերը միասնական բարձրացնում են իշխանափոխության հարցը մարզային հանրահավաքներում, ի՞նչ կարելի է ակնկալել վաղվա հանրահավքից, սոցիոլոգն այսպես պատասխանեց. «Հայաստանում բնակչութնան 10-ից 1-ը կարող է ըմբոստ լինել, այնպես որ՝ ցանկանալ, դիմել պահանջել, այն երկրում, որն արդեն ունի ընտրական համակարգ և իշխանության ձևավորման գործընթացներ, անհնար է»:

Տեսանյութեր

Լրահոս