Բաժիններ՝

Կոկո Շանելի 20 թևավոր խոսքերը

1. Կանանց մոտ G կետը գտնվում է «shopping» բառի վերջում:
2. Որքան վատ են աղջկա գործերը, այնքան նա գեղեցիկ տեսք պետք է ունենա:
3. Ինչպես էլ անես՝ տղամարդու կյանքում միայն մեկ կին է լինում: Մյուսները նրա արտացոլանքն են:
4. Չեմ սիրում երկար պիջակներ: Տղամարդու հետ զրույցի ընթացքում չեմ տեսնում՝ ինչպես են նրանք վերաբերվում ինձ:
5. Յուրաքանչյուր աղջիկ միշտ երկու բան պետք է իմանա՝ ում և ինչ է նա ուզում:
6. Մի ամուսնացեք մանրադրամի համար դրամապանակ ունեցող տղամարդու հետ:
7. Ես թքած ունեմ՝ ինչ եք մտածում դուք իմ մասին: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում:
8. Եթե դուք ցանկանում եք ունենալ մի բան, որը երբեք չեք ունեցել, ստիպված եք անել այն, ինչ երբեք չեք արել:
9. Տգեղ կանայք չեն լինում: Լինում են ալարկոտներ:
10. Կինն անհանգստանում է ապագայի համար, քանի դեռ չի ամուսնացել: Տղամարդը չի անհանգստանում ապագայի մասին, քանի դեռ չի ամուսնացել:

11. Գեղեկցկության մասին հոգ տանելը պետք է սկսել սրտից ու հոգուց: Հակառակ դեպքում ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող օգնել:
12. Կինը, ով շպարից չի օգտվում, չափազանց բարձր կարծիքի է իր մասին:
13. Զսպել քեզ, երբ վիրավորված ես, և տեսարաններ չսարքել, երբ ցավ ես ապրում: Ահա թե ինչ է իդեալական կինը:
14. 40 տարին լրանալուց հետո ոչ ոք երիտասարդ չէ, բայց մենք կարող ենք անկրկնելի լինել ցանկացած տարիքում:
15. Ամեն ինչ ձեր ձեռքերում է, այդ պատճառով չի կարելի ձեռաթափ լինել:
16. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից:
17. Հագնվելու իմ ոճով ես առաջացնում էի շրջապատողների ծաղրը, բայց դրանում էլ կայանում էր իմ հաջողությունը: Ես այնպիսի տեսք չունեի, ինչպիսին մյուսները:
18. Երջանկությունը թանկ արժեք չունի: Եթե երջանկության համար ստիպված եք թանկ վճարել, նշանակում է՝ դա սխալմունք է:
19. Եթե առանց թևերի ես ծնվել, մի խանգարիր դրանց աճել:
20. Ձեռքերը ցանկացած աղջկա այցեքարտն են, վիզը՝ անձնագիրը, կուրծքը՝ արտասահմանյան անձնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս