«Հանկարծ սադրանքների չգնաք». Մարգարիտ Եսայանի հորդորը

«Այն ժամանակ, երբ քառյակը ներկայացրեց իր հայտնի12 պահանջները, իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին ուշադիր լինել այդ պահանջների նկատմամբ, և իշխանության շատ ներկայացուցիչներ իրենց հայտարարություններում ասում էին, որ այն, ինչ ներկայացվեց 12 կետերում դրանց հիմնական մասը նաև իշխանության ծրագրերի մաս են, և մենք դա տարիների ընթացքում իրակացնում և կատարում ենք, ու բոլորովին հարկ չկա իշխող քաղաքական ուժի հետ խոսել պահանջների լեզվով, որը գալով իշխանության՝ անմիջապես հայտարարեց, որ պատրաստ է համագործակցության, պատրաստ է բոլոր քաղաքական ուժերին ներգրավել կոալիցիայի մեջ, որպեսզի միասին իրականացնեն տնտեսական-քաղաքական-սոցիալական և բոլոր մյուս խնդիրները, որոնք այսօր երկրի առաջ ծառացած են: Նրանցից որևէ մեկը չբարեհաճեց իրեն նեղություն տալ և մտնել այդ բեռի տակ, որովհետև իշխանությունը հեշտ բեռ չէ, դա ծանր բեռ է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ խոսելով հանրահավաքից առաջ ոչ իշխանական եռյակի՝ 12 պահաջների կատարման վերաբերյալ տարածած հայտարարության մասին:

Հիշեցնենք, որ, ըստ եռյակի՝ իրենց ներկայացրած 12 կետերից ոչ մեկը չեն իրականացրել իշխանությունները:

Մեր հարցին՝ համամի՞տ եք որ այդ 12 կետերից ոչ մեկը չի իրականացնել, Մ. Եսայանն այսպես պատասխանեց. «Իհարկե, համամիտ չեմ: Իշխանությունը պատրաստակամություն հայտնեց նայել այդ կետերը և նայում է: Իհարկե, համամիտ չեմ»:

Հարցին՝ կգնա՞ն ոչ իշխանական ուժերը կտրուկ գործողությունների հանրահավաքի ժամանակ՝ հաշվի առնելով այս հայտարարությունը, Մ. Եսայանը պատասխանեց. «Կտրուկ գործողությունների, քայլերի որևէ մեկը մեր երկրում չի համարձակվի գնալ, որովհետև մենք դրա իրավունքը չունենք՝ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը: Ամեն ինչ մեր երկրում պետք է տեղի ունենա սահմանադրական ճանապարհով: Կգա՞ 2017 թվականի պառլամենտական ընտրությունները, կգա՞ն 2018 թվականի նախագահական ընտրությունները՝ այդ բոլոր ուժերը թող փորձեն իրենց ամբիցիաները, հավակնությունները այդ ժամանակ պարզել: Այսօր հանրահավաք է տեղի ունենալու՝ բնական, նորմալ, սահամանադրական ճանապարով: Բոլոր քաղաքական ուժերը իրավունք ունեն օգտվելու իրենց սահամանադրական իրավունքից՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների ազատությունից: Բայց ես մի խնդրանք ունեմ բոլորին՝ հանկարծ սադրանքների չգնաք, որովհետև այդ նույն 3 քաղաքական ուժերի մեջ կգտնվեն սադրիչներ, որոնք կփորձեն լարել իրավիճակը: Այդ իրավիճակը իշխանություններին բացարձակ ձեռնտու չէ և պետք չէ»:

Կարդացեք նաև

Հարցին՝ իսկ իշխանույթունների կողմից հանրահավաքին խոչընդոտելու որևէ փորձեր չե՞ն լինի, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Իհարկե՝ ոչ, բայց իմացեք՝ և՛ Ոստիկանությունը, և՛ Անվտանգության ծառայությունները, և մարդիկ, ովքեր իրենց աշխատանքի բերումով կցված են, որպեսզի ապահովեն մարդկանց անվտանգությունը (իսկ այնտեղ, որտեղ բազմություն է հավաքվում, անվտանգությունը ապահովելը շատ ավելի բարդ է լինում), այդ մարդիկ իրենց աշխատանքային պարտականություններն են կատարելու: Եվ եթե որևէ մեկը իրեն չպահի օրենքներին համարժեք, իհարկե, նրան պետք է կարգի հրավիրեն»:

Հարցին՝ իսկ ճանապարհնրները փակվելո՞ւ են, Մ. Եսայանը պատասխանեց. «Մինչև այս պահը դուք նկատե՞լ եք որևէ նման դեպք: Չեք նկատել և չեք նկատի, որովհետև դա ազատ է և մարդիկ կարող են գնալ, գալ, մասնակացել, կամ չմասնակցել»:

Մեր այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ական պատգամավորներից ասում են, որ Աշտարակի ճանապարհին անձնական մեքենաները Երևան գալու խոչընդոտներ են ունեցել այսօր, Մ. Եսայանն ասաց, որ դա նրանց երևակայության արդյունքն է. «Ես խորհուրդ եմ տալիս ձեզ վերին աստիճանի ճշմարտություններ չընդունեք այս օրերին այս կամ այն քաղաքական ուժի հայտարարությունը, որովհետև նրանց մեծ մասն այդ հայտարարություններն անում են իրենց քաղաքական, անձնական և այլ շահերից ելնելով: Դուք գնացեք այդ ճանապարհի վրա կանգնեք, տեսեք՝ փա՞կ է, թե՞ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս