Կարևոր է բացառապես Ծառուկյանի խոսքը

«Ի՞նչ է նշանակում է` ժողովուրդը պահանջում է: Ո՞վ է ժողովուրդը, երեք միլիոնի կարծիքը հարցրե՞լ են: Չի կարելի ժողովրդի անվան տակ թաքնվել և ասել` ժողովուրդը պահանջում է: Դա պարզ մանիպուլյացիա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ժողովուրդն ինքն է իշխանափոխություն պահանջում:

Նրա խոսքով` իշխանության հեռացումն արհեստական օրակարգ է, քանի որ ժողովուրդն իր կարծիքն արտահայտում է ընտրությունների ժամանակ.

«Ընտրությունները եղել են, և ընտրությունների ժամանակ տեսել ենք` ինչ է ուզում ժողովուրդը: Խորհուրդ կտայի իմ գործընկերներին զերծ մնալ ժողովրդի անունից հայտարարություններ անելուց: Կամ` աբսուրդային գնահատական է` «գնանք հրապարակ, ժողովուրդն ինչ կասի` էդ էլ կլինի»: Անլուրջ է»:

Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի վերջին հայտարարությանը, որ այս իշխանությունը պիտի հեռանա, Շարմազանովն ասաց, որ ինքը ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշում է համարում բացառապես Գագիկ Ծառուկյանի խոսքերը, իսկ նա հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն:

Կարդացեք նաև

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս