Լ.Զուրաբյանը մեղադրանք ներկայացրեց իշխանական գործընկերներին, որ նրանք մտադրված երկարաձգել են օրինագծերի փաթեթի քննարկումը…
Հիվանդությունը կարող է ի հայտ գալ յուրաքանչյուր տարիքում, սակայն հիմնականում առաջանում են 20-40 տարեկան հասակում: Կրոնի հիվանդության առաջացման պատճառները դեռևս մնում են անհայտ:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 8 օրենսդրական նախաձեռնություններից բաղկացած օրենքների փաթեթի 90%-ը ոչ մի կապ չունի սահմանապահ համայնքների հետ և ոչինչ չի առաջարկվում բնակիչներին
Կառավարությունն իր հերթին` պնդում է` այսօր հղիության և ծննդաբերության նպաստ է տրվում տարեկան շուրջ 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկությունն ընդունվելու դեպքում նպաստ կստանա լրացուցիչ ևս տարեկան մոտ 30 հազար կին: ՀՀ-ում տրվող անաշխատունակության նպաստի ծավալը վերջին 4 տարում 3-4 անգամ ավելացել է ու հասել 12 մլրդ դրամի: 2020-21 թվականներին այդ բեռը կազմելու է 25-30 միլիարդ դրամ:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշված է, որ նա աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն:
«Հայաստանի գործող իշխանությունն ունի բոլոր հնարավորությունները` Ծառուկյանի վրա ճնշում գործադրելու, նրան համոզելու և նրա հետ համաձայնության գալու համար: Ըստ իս` դա շատ լավ հասկանում են նաև Տեր-Պետրոսյանը և «Ժառանգությունը»»,- ասաց նա: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը` վերլուծաբանը նշեց, որ իր կարծիքով` այդ անդամակցությունը վիրտուալ բնույթ է կրելու, քանի որ կան մի շարք օբյեկտիվ տնտեսական իրողություններ, և պայմանագրի ստորագրումից հետո էլ այդ հարցում ոչինչ չի փոխվել:
«Բնականաբար, Սահմանադրություն գրողը Հանրապետականն է, և ենթադրվում է, որ իշխանություն կլինի ինքը, ու եթե նայում ենք քիչ թե շատ հզոր ուժի, ենթադրվում է, որ «Բարգավաճ Հայաստանին» ինքը կհրի դեպի ընդդիմություն»: Ա. Ենոքյանի խոսքով` այն երկրները, որտեղ գործում է երկկուսակցական համակարգը, լավ են աշխատում, իսկ այստեղ պետք է դեռ փորձարկվի.«Համենայն դեպս, կարծում եմ` սա նշանակալից չափով կնպաստի նրան, որ կեղծ ընդդիմություն, կամ պրոիշխանական ընդդիմություններ, կամ ոչ իշխանական ուժեր չեն լինի Հայաստանում»:
ԱԺ-ում կան թվով 19` դոլարային միլիոնատեր պատգամավորներ։ Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը` ԲՀԿ, և միայն մեկը` անկուսակցական։ Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որին բաժին է ընկնում 163.6 միլիոն դոլար, իսկ ԱԺ ամենահարուստ պատգամավորը` նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հայտարարագրած միջոցները կազմում են 134.2 միլիոն դոլար։
Ես այդպիսի մեխանիկական իշխանափոխություն չեմ ընդունում: Մեր կուսակցությունը դրա հետ որևէ առնչություն ունենալ չի կարող: Այս բոլոր գործընթացները պարզապես սակարկություններ են իշխանության հետ: Ոչ ոք չէր խանգարում այդ քաղաքական ուժերին, որոնք պառլամենտում էին, ոմանք էլ կոալիցիայի մեջ, այդ բոլոր բաներն այնտեղ ասել: Այն ժամանակ սուսուփուս բոլոր կոճակները սեղմում էին. ընդամենը մեկ տարի է անցել, այդ ի՞նչ հեղափոխական տրամադրություններ ի հայտ եկան նրենց մոտ»:
«Չի կարող ծնողը իր մի երեխային լավ նայել, մյուսին՝ ոչ: Դա վառ երևաց Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ, որի համար ծախսված գումարով կարելի էր Վանաձորում մի քանի խաղահրապարակ կառուցել»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ գործում են հանձնաժողովները, ՀՀ-ն ԵՄ-ի համագործակցում է տարբեր հարթակներում ու կառույցներում, դյուրացվեց վիզայի ռեժիմը, սեպտեմբերի 13-ից հետո Վիլնյուսյան գագաթնաժողովում համատեղ հայտարարություն ընդունվեց, որտեղ փաստվեց փոխադրաձ հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցելու:
«90-ականների սկզբից եք թույլ տվել բացել տասնյակ բուհեր, որակը երբեք չեք ստուգել, տվել եք գունավոր թղթի վրա տպած դիպլոմներ՝ թղթի թափոններ, սփռվել են աշխարհով մեկ, ու հիմա թուղթ ենք ստանում Ֆրանսիայից, թե սենց թուղթ ենք ստացել: Լավ է, Լևոն Տեր-Պետորսյանի անունով համալսարան չեք բացել: Ձեր կողմից երկար ժամանակ տարվող քաղաքականության պատճառով ՀՀ դիպլոմները չեն ճանաչում Իրանում և այլուր: Էնքան խեղված ճակատագրեր կան այդ բուհերի պատճառով»,- ասաց Ա.Աշոտյանը՝ շեշտելով, որ մասնվոր բուհի գոյությունը ինքնանպատակ չէ:
Ներկայացնելով, թե իրականացվող փոփոխությունները բյուջեի մուտքերի վրա ինչպես կազդեն, Այվազյանը նշեց. «Բյուջեն ունի հոսունայնություն: Դուք ինձնից լավ գիտեք: Ես դոկտոր չեմ ու չեմ էլ հավակնում լինեմ»:
«Պարոն Պողոսյան, էդ տատիկ, պապիկները խանութ գնում առևտուր անում են, վարսավիրանոցի ծառայություինց օգտվում են… հիմա դրա համար արտոնութուն ենք տալիս, բացի տաքսիից, որ կարող է այնտեղ գրանցվել ու Երևանում քշել,- ասաց Վ.Այվազյանն ու հավելեց,- Հիմա տատիկ պապիկ ա, ինչա… հազար առողջություն իրանց, պիտի մազ կտրի՞, առևտուր անի՞: Պետությունն իր վրա է վերցնում: Հիմա լավն էլ եք անում… դե լավ»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամաակ խուսափեց մանրամասներ ներկայացնել հոկտեմբերի 24-ին սպասվող եռյակի հանրահավաքի մասին՝ ասելով, թե հանրահավաք է լինելու ու բոլորին հրավիրում է մասնակցելու:
Չկրթված և ոչ ինքնավստահ մարդիկ առավել շատ են հակված բռնապետության: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցածր IQ ունեցող անձինք հակված են լինել կրոնական կազմակերպություններում, իսկ բարձր IQ ունեցողները կախված չեն հասարակական կարծիքից:
«Ռուսաստանից ուղղակի հրահանգավորել են Բաղրամյան 26-ին, որ այդ հարցը լուծվի փոխադարձ համաձայնության արդյունքում, այսինքն՝ եթե այդ հանրաքվեն տեղի ունենա, խնդիրներ չառաջացնի իշխանության լեգիտիմության հետ կապված: Իսկ խնդիրներ չառաջացնելու համար գործող նախագահը կամ իշխող քաղաքական ուժը, ուզի թե չուզի, պետք է բանակցություններ վարի Եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ: Խնդիրն էլ հենց այն է, որ նրանք դեմ են սահմանադրական փոփոխություններին, քանի որ դա համարում են գործող նախագահի վերարտադրման գործընթաց: Հիմա, կարծես թե, այդ վիճակն առկախվել է մինչև հաջորդ տարվա փետրվար-մարտ»,- ասում է Արմեն Բադալյանը:
Լավ լվացեք սոխուկները, մաքրեք, կճեպը չորացրեք։ Մաքուր հումքը մանր կտրատեք կամ անցկացրեք խոշոր քերիչով։ Հումքը խառնեք շաքարավազի հետ (1։1), դրեք կրակի վրա, անընդհատ խառնեք։ Չորս կգ խառնուրդից պետք է մնա մոտ 2-2,5 կգ սաթի գույն ունեցող զանգված, որը պետք է տեղավորեք կես կգ տարողության ապակյա տարաների մեջ և պահեք սառնարանում։
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիմերի ֆուտբոլային հանդիպումը: Դրամատիկ պայքարն ավարտվեց ոչ ոքի՝ 8:8 հաշվով: ՊՆ-ի թիմի անդամները և լրագրողները մեկը մեկից առաջ անցնելով գոլեր էին հարվածում և, ի վերջո, ավելացված ժամանակի ավարտից հետո էլ, հաշիվը ավարտվեց հավասար:
IFC-ն և ՎԶԵԲ-ը «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդի» բաժնետերերն են: «Լիդիանի» դուստր ընկերությանը՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ին է պատկանում Ամուլսարի ծրագրի երկրաբանահետախուզական թույլտվությունը:
Սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվողները հաճախ երկու պատճառ են նշում, որ դրանք կապ չունեն մեր վիճակի հետ և եթե լավ է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն անում: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«26-47 բնակավայրերի հաշվով ենք հաշվարկել: Ցանկը մեծ է՝ կախված նպատակներից: Բյուջեի 2.5 մլրդ դրամ եկամուտների նվազման մասին է խոսքը»:
ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրելով Սուրիկ Խաչատրյանի խորհրդականի հնչեցրած սպառնալիքներին, թե արյան բաղնիքներ են սպասվում, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ Սյունիքի մարզպետի աշխատանքային առօրյա ռեժիմում է ահաբեկելը, սպառնալը, սպանելը, կրակելը, վախեցնելը և, բնականաբար, նրա տարեգիրն ահա այսպիսի լեքսիկոնով պիտի իր մտքի գոհարները շարադրեր իշխանությունների հովանավորությամբ գործող լրատվամիջոցներում»:
Մարդիկ տանջվում են հատկապես այն դեպքերում, երբ առանց որևէ էական պատճառի չեն կարողանում քնել և հաջորդ օրը հոգնածություն են զգում կամ էլ երբ տուժում են նրանց կենտրոնացումն ու աշխատունակությունը:
Վարդանանց փողոցի 18/2 շենքի հատվածում, որտեղ մայիսի 17-ին կրակոցներ էին հնչել, տեսագրող սարք է հայտնաբերվել, սակայն պահպանված տեսագրություններ չեն հայտնաբերվել: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման` հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: «Ձեր կողմից հիշատակված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17.05.2014թ. հարուցված և քննվող քրեական […]
Հարցին, թե ինչո՞ւ այսպիսի դատավճիռ եղավ, Ա.Իշխանյանն այսպես պատասխանեց. «Թող ինձ ներեն նորանկախ Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, ես բոլոր դատերին միշտ մասնակցել եմ, եղել եմ: Շանթ Հարությունյանի և իր ընկերների դատավարության ժամանակ նրանք բացարձակապես չասացին, որ «մենք մեղավոր չէինք, մենք էս էինք, մենք էն էինք», նրանք իրենց պահեցին իսկական քաղաքական գործիչների պես և շարունակեցին իրենց այն խոսքը, ինչն ասում էին իրենց ասած հեղափոխությունն անելու ժամանակ: Դա նրանց չներվեց»:
Հարցին, թե սա ի՞նչ մեսիջ էր հասարակությանը, Ա. Արշակյանը պատասխանեց, որ մեր իշխանական համակարգում փոխըմբռնում չկա. «Դատարանը, ոստիկանությունը և քաղաքական համակարգը… դրանց մեջ փոխըմբռնում չկա, եթե լիներ, որևէ մեկը կկանխեր, հասարակությունը տուժեց նրանից, որ մեր իշխանական համակարգը չկարողացավ կանխել այդ ակցիան: Պետք է կանխվեր, դա հեղափոխություն չէր, դա մոգերի ջարդ ու ծեծ չէր, դա նաև քրեական գործ չէր»:
Հայտնի է, որ Փոլ Սմիթը վերջին մենամարտից հետո ռևանշ էր պահանջել, 168.am-ի հարցին, թե կցանկանա՞ր ևս մեկ անգամ ռինգում հանդիպել նրան, ևս մեկ մարտ անցկացնել նրա հետ, բռնցքամարտիկը պատասխանեց, որ մեծ հաճույքով ևս մեկ անգամ կմենամարտեր. «Բայց նա չի կարող ռևանշ պահանջել, միայն մենք կարող ենք նրան առաջարկել, քանի որ նրա պայմանագրի մեջ այդպիսի կետ չկա: Բայց եթե երկրպագուներն ուզենան, ես պատրաստ եմ իհարկե»:
«Սա այնպիսի հրատապության հարց է, որ ԱԺ-ն չի կարող մնալ հայտարարությունների դաշտում: ՀՀ քաղաքացիների մոտ կա այդ համոզումը, որ նրանք քաղբանտարկյալ են և տաօրինակ է՝ ինչո՞ւ չեն ձեռնարկվում համապատասխան միջոցներ, որ նրանք հայտնվեն ազատության մեջ: Առավել ևս կան մարդիկ, որ մարդասապանություն են գործել և ոչ միայն բանտում չեն, այլ իշխանությունների կողմից ստանում են բարձր պաշտոններ»,- ասաց Ն.Փաշինյանը:
Պետք է կարողանաս ինքդ քեզ տեր կանգնել: Ես դա միշտ եմ իմացել: Ես կարգուկանոն եմ սիրում: Ինչ իմն է, իմն է: Եթե մարդուն խանգարում է միայն կոշիկի մեջ ընկած ընկույզի կտորը, ապա նա կարող է իրեն երջանիկ համարել: