Football.ua-ն հաղորդում է, որ Ուկրաինայի հաջորդ առաջնության չի մասնակցելու Դոնեցկի «Մետալուրգը»: Դոնեցկյան թիմը և Դնեպրոձերժինսկի «Ստալը» միավորվելու են: Այսպիսով, Դոնեցկի «Մետալուրգը» դադարեցնում է գործունեությունը՝ որպես ակումբ:
Ծիրանը չի կարելի օգտագործել հիպովիտամինոզի բուժման եւ կանխարգելման համար, քանի որ այդ դեպքում կարոտինը չի յուրացվում։
Մեր հարցին՝ իսկ Ձեր այն արտահայտությունը, թե՝ Տիգրան Ուրիխանյանն «ո՞ւմ շունն է», անձնական վիրավորանք չէ՞, Հ. Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Բայց դա չակերտներում է: Ընդհակառակը՝ իրենք պետք է ոգևորվեին, որ ուրեմն՝ ես իրենց ճակատագրով մտահոգված եմ, որովհետև երիտասարդներ են, որոնք քայլ են արել, որոնց թույլատրվել է այդ քայլն անել, բայց որոնց վաղը խաբելու են»:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ռեկտորի ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: Ռեկտորի պաշտոնի համար պայքարելու են ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և նախկին ռեկտոր, ՀՅԴ նախկին անդամ Ոստանիկ Մարուխյանը:
Մոտ երկու ժամ է, ինչ սկսվել է «Ոչխարների խուզում» փառատոնը, որի գլխավոր նպատակը Տաթևը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն ու «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընգրկված 9 համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը նպաստելն է:
Այսօր ասուլիսում լրագրողներից մեկը ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի «հակաթոքմաջյանական» հայատարարություններն արդյոք պայմանավորվա՞ծ են նրանով, որ այդ սկանդալային նամակագրության մեջ նախարարը հիշատակված էր որպես «քաչալ շուն», թե՞ Արմեն Աշոտյանն ի սկզբանե նրա դեմ լարվածություն ուներ: Ի պատասխան լրագրողի հարցին՝ Հ. Թոքմաջյանն ասաց.
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ցանկություն չունեն ընդդիմության մեջ լինել առաջատար: Անդրադառնալով միավորման անվանը, որը լուրջ դժգոհություն է առաջացրել Սփյուռքի համանուն կազմակերպության ներկայացուցիչների շրջանում, Ա.Բաղդասարյանը հայտարարեց, թե առաջին անգամ է լսում նման կառույցի մասին. «Նորմալ է, որ Սփյուռքում կարող են լինել բազմաթիվ կառույցներ և ես դրանից տեղյակ չլինեմ»:
Մոտ մեկ շաբաթ առաջ Վարդենիսի շրջանի մի շարք ֆերմերներ 168.am-ին տեղեկացրել էին, որ այնպիսի խոշոր կաթարտադրող ընկերություններ, ինչպիսիք են «Աշտարակ կաթը» և «Մարիաննան», հրաժարվում են իրենցից կաթ մթերել, իսկ մթերելու դեպքում էլ այնքան ցածր գին են առաջարկում, որ գյուղացիներին ձեռք չի տալիս անասուն պահելը:
Բոլորն էլ, թերևս, լսել են ցորենի ածիկի մասին: Մի քանի օր ջրի մեջ ծլարձակումից հետո ցորենի կենսական ուժը մեծանում է 100 անգամ: Սակայն, ըստ econet.ru-ի՝ քչերը գիտեն այս հրաշալի բաղադրատոմսի մասին, որի հիմնական բաղադրության մեջ են մտնում ընկույզի ծիլերը, որոնց կենսական ուժը 2 շաբաթ ծլարձակումից հետո մեծանում է 1000 անգամ:
«Նախընտրական ամբողջ քարոզարշավի ժամանակ նույն Էրդողանը, իր կուսակիցները չեն խուսափել բացահայտ հակահայկական հայտարարություններից: Դա նշանակում է, որ թուրք հասարակությունում կա հատված, որ հակահայկական է տրամադրված, կա և հակառակը: Բայց երևի իրենք իրենց հաշվարկներն ունեն: Համենայն դեպս, ըստ թուրքական պաշտոնական տեղեկատվության՝ բնակչության 9%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը: Իրենք շեշտը դրել են այն հատվածի վրա, որը հակահայկական է: Այնպես որ, տեսնենք»:
Շատերին վախեցնում է, երբ մարզադաշտում 80 հազարից ավելի երկրպագուներ են լինում: Բայց ես չեմ վախենում: Դա ինձ դուր է գալիս: Սիրում եմ ռիսկի դիմել. երբ թիմը պարտվում է, այդ 80 հազարը սուլում են ինձ, ես պետք է ամեն ինչ անեմ ծափահարությունների արժանանալու համար:
Mastercard-ը հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ըստ երկրպագուների՝ ով է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստը:
Վարունգի ջուրը ոչ միայն զովացնում է, այլև ունի թերապևտիկ շատ հատկանիշներ: Վարունգը հարուստ է վիտամին K-ով, B-ով և C-ով, պղնձով, կալիումով, մագնեզիումով, պոլիֆենոլով և այլ քիմիական տարրերով: Ամեն օր վարունգի ջուր խմելով՝ կարող եք խուսափել սննդարար տարրերի պակասից:
Առանց մտածելու ընտրեք այն նկարը, որը Ձեզ ավելի հրապուրիչ է թվում: Իսկ հիմա նայեք արդյունքները:
Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հարուցված քրեական գործի մասին իրեն տեղեկացրել է քննիչը: «Ում վրա է քրեական գործ հարուցված, ես դրանից անտեղյակ եմ»,- ասաց նա:
Մեկ բաժակ ջուրը եռացրեք և թողեք սառչի: Ապա ջուրը խառնեք 2 բաժակ այծի կաթի հետ, ավելացրեք մեկ բաժակ դդմի թարմ հյութ, լավ խառնեք:
Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, «Արսենալն» առաջարկում է 40 մլն եվրո «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինի համար: Բացի «Արսենալից», Իգուաինին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ատլետիկոն»: La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ լոնդոնյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է 40 մլն եվրո, սակայն նեապոլիտանցիները պահանջում են 50 մլն:
«Հայաստանը և որևէ այլ երկիր չի կարող կամուրջ լինել Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Չեխիայի փոխվարչապետ (2002-2004թթ.), Արտաքին գործերի նախարար (2002-2006թթ), ներկայումս Պրահայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր և Պրահայի առաջատար բուհերի դասախոս Կիրիլ Սվոբոդան` անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի բանակցություններին, որոնց ընթացքում Սոբոտկան հույս էր հայտնել, որ Հայաստանը դառնա կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ անդամ երկրների, այդ թվում Չեխիայի, միջև:
ԿՀՎ-ի (ЦРУ) պաշտոնաթող աշխատակից Նորմանդ Հոջեսն իր պրոֆեսիոնալ գործունեության մասին վերջերս սկանդալային խոստովանություն է արել: Լինելով Վիրջինիա նահանգի Sentara General Hospital հիվանդանոցում` հետախուզական բյուրոյի վետերանը մահամերձ վիճակում ներկայացրել է իր կյանքի պատմությունը: Հարցազրույցի ժամանակ արդեն լրացել էր նրա 78-ամյակը, և չնայած տարիքին՝ Նորմանդը բոլոր մանրամասնություններով հիշում էր իր բոլոր առաջադրանքները: Նա 41 տարի եղել է […]
Մտավորականները՝ մարդիկ, ովքեր մտավոր աշխատանքով են զբաղվում, պետք է կտրված չլինեն հողից և ժողովրդից: Անկախ նրանից, թե ինչպես են նրանք ապրում, նրանք պետք է միշտ հիշեն ժողովրդի ցավի մասին: Եվ անպայման բարձրաձայնեն այն խնդիրների մասին, որոնք հուզում են մրադկանց: Այլ տարբերակ չկա:
Ուռուցքներ. 1 ճ/գ կարտոֆիլի ծիլերը 14 օր թրմեք 1 լ օղու մեջ, քամեք։ Խմեք 30-ական գրամ, օրը 2-3 անգամ` սնվելուց առաջ։
Իսպանական El Mundo-ն գրում է, որ ՖԻՖԱ-ի 79-ամյա նախագահ Յոզեֆ Բլատերը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել 29-ամյա ռուս մոդել Իրինա Շեյքի հետ 2000-ական թվականներին:
Հունիսի 6-ին կկայանա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Այս խաղի վերաբերյալ քննարկումներն ու կանխատեսումներն անսպառ են, կարծիքները՝բազմապիսի:
«Տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց ի վեր անցած 10 ամիսները ապացուցել են մեկ բան՝ Ռուսաստանն ի վիճակի է իրեն անձամբ կերակրել: Իհարկե, դրա հետ հաշվի են նստելու նաև նրանք, ովքեր մեզ հետ կցանկանային համագործակցել ու նրանք, ովքեր պատժամիջոցների ռեժիմի պատճառով բաց է թողնում ռուսական շուկայում զգալի հնարավորությունները»,- Մեդվեդևի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
«Թուրքիայի հայ համայնքը հավասար հեռավորության վրա է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն` անդրադառնալով կիրակի օրը Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության հետագա քայլերը մեծապես կախված կլինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հայտարարությունից, ինչպես նաև ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ նախատեսվող քննարկումից: Այսoր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամներ Մաքսիմ Սարգսյանը, Լևոն Զաքարյանը և Արամ Մանուկյանը:
Պաշտոնական Բաքուն Արևմուտքի հետ գնում է հարաբերությունների խստացման: Հենց այսկերպ կարելի է գնահատել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը:
ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ Ալ-Բադրին դրական է գնահատում 2016թ. նավթային շուկայի ապագան, հայտնում է TASS-ը:
«Վրացի ժողովուրդը ու երկրի կառավարությունը հարգանքի են արժանի այն բանի համար, որ կոնկրետ առաջընթաց են գրանցել այն երկարատև ու դժվարին գործերում, որոնք հաստատել է Եվրամիությունը Վրաստանի հետ, երբ ստորագրեց Ասոցացման համաձանագիրը: Վրաստանը իսկապես շատ բան է արել»,- հայտարարել է Ռուբինը:
Մտածում եմ, որ Հայաստանն ու այստեղ դաշտ մտնող երիտասարդ սերնդի կինոսիրողներն ու ռեժիսորներն այլևս մեկ ուրիշ մշակույթի՝ ձևի ու խոսքի բազմազանության կրողներ են: Ակտիվանում է մի սերունդ, ով օնլայն տիրույթում է ու կարողանում է ինքնակրթվել այդ տարածքներում: Նրանք, ովքեր այդտեղ չեն, լավ կինո չեն նկարում: