Քոչարյանը լավատես չէ

«Նախընտրական ամբողջ քարոզարշավի ժամանակ նույն Էրդողանը, իր կուսակիցները չեն խուսափել բացահայտ հակահայկական հայտարարություններից: Դա նշանակում է, որ թուրք հասարակությունում կա հատված, որ հակահայկական է տրամադրված, կա և հակառակը: Բայց երևի իրենք իրենց հաշվարկներն ունեն: Համենայն դեպս, ըստ թուրքական պաշտոնական տեղեկատվության՝ բնակչության 9%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը: Իրենք շեշտը դրել են այն հատվածի վրա, որը հակահայկական է: Այնպես որ, տեսնենք»,- 168.am-ին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով կիրակի օրը Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների մասին ակնկալիքներից:

Ըստ նրա՝ դրական սպասումները շատ քիչ են. «Ես լավատես չեմ, որովհետև, համենայն դեպս, Էրդողանի կուսակցությունն իր այն մոտեցումներով, որոնցով առաջնորդվում է՝ Թուրքիային տանում է ոչ` թե դեպի ավելի քաղաքակիրթ Թուրքիա (ինչը ենթադրում էր այն ուղին, որը տանում էր դեպի Եվրամիություն), այլ ավելի շատ մենք պետք է արձանագրենք, որ կատարվում են հետքայլեր հենց Թուրքիայի ներքին բարեփոխումների ճանապարհին»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս