Երկրպագուները Մեսսիին համարում են Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ
Mastercard-ը հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ըստ երկրպագուների՝ ով է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստը: Եվրոպացի երկրպագուների քվեարկության արդյունքում պարզվել է, որ երկրպագուները այս անվանակարգում տեսնում են կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսիին:
27-ամյա արգենտինացին հավաքել է ձայների 27%-ը՝ շրջանցելով ֆրանսիացի Զինեդին Զիդանին (12%): Նրանց հաջորդում են Կրիշտիանու Ռոնալդուն (11%), Ռոնալդոն (7%) և Դեյվիդ Բեքհեմը (4%):
Մեսսին առաջատարի դիրքում է եղել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և Հունգարիայում: Մեսսիին քվեարկել են հիմնականում 25-60 տարիքային խմբում գտնվող մարդիկ:
Սիրարփի Աղաբաբյան



