Բաժիններ՝

Մերիլին Մոնրոյի մահվան գաղտնիքը: Մարդասպանի խոստովանությունը

ԿՀՎ-ի (ЦРУ) պաշտոնաթող աշխատակից Նորմանդ Հոջեսն իր պրոֆեսիոնալ գործունեության մասին վերջերս սկանդալային խոստովանություն է արել: Լինելով Վիրջինիա նահանգի Sentara General Hospital հիվանդանոցում` հետախուզական բյուրոյի վետերանը մահամերձ վիճակում ներկայացրել է իր կյանքի պատմությունը:

Հարցազրույցի ժամանակ արդեն լրացել էր նրա 78-ամյակը, և չնայած տարիքին՝ Նորմանդը բոլոր մանրամասնություններով հիշում էր իր բոլոր առաջադրանքները:

Monro (2)

Նա 41 տարի եղել է Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակից և աշխատել է անվտանգության լավագույն մասնագետների շարքում: Նորմանդ Հոջեսը նախապատրաստվել է ոչ միայն՝ որպես դիպուկահար և մարտական արվեստների փորձագետ, այլև՝ որպես հմուտ մարդասպան: Նա պնդում է, որ եղել է «քիլլեր» և իր պարտականությունների մեջ է մտել այն մարդկանց «վերացնելը», որոնք «վտանգ էին ներկայացնում երկրի անվտանգության համար»: Հիմնականում դրանք քաղաքական գործիչներ էին, լրագրողներ, հասարակական ակտիվիստներ, արհմիութենական լիդերներ և նույնիսկ մի քանի գիտնականներ: Նորմանդն ընդհանուր առմամբ վերացրել է 37 մարդու:

Կարդացեք նաև

Monro (5)

Նա աշխատել է փոքրիկ խմբով (4 հոգի): Մնացած բոլոր պատվերով սպանությունների մեջ ԿՀՎ-ի աշխատակիցը խոստովանում է նաև միակ կնոջ սպանությունը: Դա հայտնի շիկահեր Մերիլին Մոնրոն էր: Նրա սպանության պատճառն այն էր, որ վերջինս շատ վտանգավոր էր ԱՄՆ-ի համար. Մոնրոն ոչ միայն ԱՄՆ նախագահ Քենեդիի սիրուհին էր, այլև Ֆիդել Կաստրոյի: Այս փաստը Մոնրոյին ազգային անվտանգության համար դարձնում էր սպառնալիք: Խմբի ղեկավար Ջիմի Հեյվորտի հանձնարարությամբ Նորմանդը այնպես պետք է իրագործեր սպանությունը, որ դա երևար՝ որպես ինքնասպանություն կամ դեղերի չափից շատ օգտագործում:

Monro (3)

1962թ. օգոստոսի 5-ին Մերիլին Մոնրոն մահացավ: Հոջեսը պատմել է, որ ինքը մտել է Մոնրոյի ննջասենյակ այն ժամանակ, երբ վերջինս քնած է եղել: Բոլորը գիտեին, որ Մոնրոն քնաբեր է սրսկվում, դրա համար էլ Նորմանդը նրան ներարկում է քլորալ-հիդրատի մեծ դոզա` խառնած նեմբուտալով (բարբիտուրատ): Հենց այս ներարկումն էլ, ի վերջո, դառնում է կինոաստղի մահվան պատճառը: «Իմ հրամանատարը՝ Ջիմի Հեյվորտը, ինձ ասաց, որ նա պետք է մահանա, և, որ մահը պետք է նման լինի ինքնասպանության, կամ չափից մեծ դոզայի ընդունման տպավորություն պետք է լինի: Նախկինում ես երբեք կին չեմ սպանել, բայց ենթարկվել եմ հրամանին… Ես դա արել եմ Ամերիկայի համար: Մոնրոն կարող էր ռազմավարական նշանակության տեղեկատվություն փոխանցել կոմունիստներին, մենք չէինք կարող դա թույլ տալ»,- ասել է Նորմանդը:

Monro (4)

Այսօր ՀՖԲ-ն (ФБР) լրջորեն զբաղվում է Նորմանդի խոսքերի ստուգմամբ, և վերջինս նույնիսկ ձերբակալվել է: Ցավոք սրտի, խմբի ղեկավար Ջիմի Հեյվորտը և մյուս երկու գործակալներն արդեն մահացել են, և Նորմանդի ցուցմունքների ստուգումը շատ դանդաղ է ընթանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս