Յուրգեն Կլոպ՝ ամենախենթն ու «տարօրինակը»
20 տարի առաջ նա դիպլոմային աշխատանք գրեց գեղեցիկ քայլքի մասին, իսկ այսօր ստիպում է իր ֆուտբոլիստներին թռչել: Տարիների ընթացքում նրա զարգացումը ևս թռիչքային էր: Երիտասարդ տարիներին նա կարողացավ հաջողությամբ հանդես գալ եթերում՝ որպես շոումեն, իսկ այսօր նա եթերում հայտնվում է՝ որպես ամենախենթ ու հետաքրքիր մարզիչ:
Մեր այսօրվա հերոսը գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպն է՝ ամենախենթն ու «տարօրինակը»:
Արդեն հայտնի է, որ նա այլևս չի մարզի Դորտմունդի «Բորուսիան», այդ իսկ պատճառով առաջարկում ենք վերհիշել Կլոպի ամենայուրօրինակ, հետաքրքիր և տպավորիչ մտքերն ու պատմությունները, որոնք ասվել են «Բորուսիան» մարզելու ընթացքում:
1. Ես այն մարդկանցից եմ, որ հանգիստ կարող է ասել՝ մենք խայտառակ պարտություն կրեցինք, հետո գնալ ու հանգիստ ընթրել ռեստորանում:
2. Ես հավատում եմ իմ ֆուտբոլիստներին, եթե ես ընտրել եմ նրանց, ուրեմն նրանց փոխելու կարիք չունեմ: Նույնը վերաբերում է նաև կանանց:
3. Ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ են մտածում իմ մասին: Ֆուտբոլում քո մասին կարծիք են կազմում միայն հաշվի միջոցով: Այսօրվա հիանալի տղան վաղվա հիմարն ու անկիրթն է:
4. Նորություն ունեմ: Փաստորեն, ադրբեջանցիները նույնպես կարողանում են ֆուտբոլ խաղալ:
5. Առաջ այսպես էր. ես գնում էի ճաշելու, ու ինձ հերթով մոտնում էին ու ինքնագիր խնդրում: Մեկը մյուսի հետևից մոտենում էին երիտասարդներ: Մի օր ես չդիմացա ու բարձր գոռացի՝ սպասեք, մինչ ես վերջացնեմ: Սա կարևոր դաս էր՝ հատկապես լրագրողների համար:
6. Վերջերս ես հատուկ բաժանում եմ սահմանել զվարճանքի և կանոնակարգվածության միջև: Ես շատ ազատ եմ թողել իմ ֆուտբոլիստներին, դրա համար էլ հիմա ստիպված պայքարում են Եվրոլիգայի համար:
7. Իմ աննորմալությունը կապված է իմ մասնագիտության հետ: Ի՞նչ եք կարծում՝ նորմալ մարդը կարո՞ղ է մրցակցին ուսումնասիրելու համար օրական 30 խաղ նայել:
8. Ես ունեմ 2 մեծ քույր: Եթե ես աղջիկ ծնվեի՝ հայրս կմահանար տանջանքներից: Ծնված օրից ես արդարացնում եմ նրա սպասելիքները:
9. Թիմը հազար անգամ ավելի կարևոր է, քան ես: Թիմն ավելի կարևոր է, քան ցանկացած՝ անգամ աստղ կամ աղջիկների սիրելի ֆուտբոլիստ:
10. Յոախիմ Լյովը հրաշալի մարզիչ է, ես շատ եմ հավանում նրան: Ես և նա օգտվում ենք նույն շամպունից և դեզադորանտից:
11. Շատերին վախեցնում է, երբ մարզադաշտում 80 հազարից ավելի երկրպագուներ են լինում: Բայց ես չեմ վախենում: Դա ինձ դուր է գալիս: Սիրում եմ ռիսկի դիմել. երբ թիմը պարտվում է, այդ 80 հազարը սուլում են ինձ, ես պետք է ամեն ինչ անեմ ծափահարությունների արժանանալու համար:
Սիրարփի Աղաբաբյան





