«Ես ամեն ինչ անելու եմ, որ բացահայտվի». Գևորգ Մհերյանի հայրը՝ որդու սպանության մասին

Ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հարուցված քրեական գործի մասին իրեն տեղեկացրել է քննիչը: «Ում վրա է քրեական գործ հարուցված, ես դրանից անտեղյակ եմ»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք քրեական գործի հարուցումից հետո հույս ունի՞, որ կբահայտվի որդու սպանությունը, Պետրոս Մհերյանը պատասխանեց. «Դե ես 6 տարի է՝ սպասում եմ, որ բացահայտվի, բայց բացահայտվո՞ւմ է: Հույս ունեմ, բայց որ ասեմ լիարժեք, գիտեք՝ ինչ, կբացահայտվի… չեմ կարող ասել, ինչ ասեմ: Ես ամեն ինչ անելու եմ, որ բացահայտվի»:

Տեսանյութը՝ 1in.am-ի:

 

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս