Բաժիններ՝

Ադրբեջանը փակում է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը

Պաշտոնական Բաքուն Արևմուտքի հետ գնում է հարաբերությունների  խստացման: Հենց այսկերպ կարելի է գնահատել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը:
Ինչպես հայտնի է դարձել Turan գործակալությանը դիվանագիտական լավատեղյակ աղբյուրներից, Ադրբեջանի ԱԳՆ-ն  համապատասխան նամակը հունիսի 3-ին ուղարկել է Վիեննա՝ ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակ:

«Ադրբեջանի կառավարությունը փաստում է, որ այլևս Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողի գործունեության անհրաժեշտություն չի տեսնում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի կառավարությունը 2015թ. հունիսի 4-ից  ուժը կորցրած է համարում 2014 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված պայմանագիրը:

Կառավարությունը ԵԱՀԿ-ին տրամադրում է մեկամսյա ժամկետ՝ ավարտելու նման իրավիճակից բխող տեխնիկական հարցերը», – ասված է ուղերձում:
Այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը տեղեկացրել է ԵԱՀԿ անդամ-երկրներին պաշտոնական Բաքվի որոշման մասին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ որևէ մեկնաբանություն չի կատարել այս փաստի առնչությամբ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս