Բաժիններ՝

Հովհաննես Թոքմաջյանը՝ Արմեն Աշոտյանի «հակաթոքմաջյանական» հայտարարությունների մասին

Այսօր ասուլիսում լրագրողներից մեկը ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի «հակաթոքմաջյանական» հայատարարություններն արդյոք պայմանավորվա՞ծ են նրանով, որ այդ սկանդալային նամակագրության մեջ նախարարը հիշատակված էր որպես «քաչալ շուն», թե՞ Արմեն Աշոտյանն ի սկզբանե նրա դեմ լարվածություն ուներ: Ի պատասխան լրագրողի հարցին՝ Հ. Թոքմաջյանն ասաց.

«Արմեն Աշոտյանը եղել է իմ ընկերը, և ես շատ ափսոսում եմ նրա այս վերաբերմունքի փոփոխությունների համար, կարծում եմ՝ նա իր շրջապատում ունի մարդիկ, այդ թվում այստեղից, ովքեր անընդհայտ նրան ապատեղեկատվություն են ներկայացնում: Համոզված եմ, որ գործին ծանոթանալուց հետո նա ճիշտ գնահատական կտա, քանի որ բարձր եմ գնահատում նրա մտավոր ունակությունները և շատ կուզենայի, որ նա օբյեկտիվ լիներ»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին սկանդալի կիզակետում հայտնվեց Հովհաննես Թոքմաջյանը, երբ հրապարակայնացվեց իրեն վերագրվող սիրային վիրտուալ նամակագրությունը բուհի աշխատակազմի երիտասարդ ղեկավարի հետ: Այդ հաղորդագրություններում կային նաև բացասական արտահայտություններ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ամեն Աշոտյանի վերաբերյալ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հրապարակեց մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվել իր և դասախոսներից մեկի միջև սկանդալային նամակագրությունը: Նա հայտարարեց, որ ինքը Աստծո և իր խղճի առաջ մաքուր է:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս