
Բնական դեղամիջոց՝ ալերգիաների դեմ

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է արդյունավետ մի դեղամիջոց, որը կիրառելի է բոլոր տեսակի ալերգիաների դեմ: Սա հատկապես խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր տառապում են ալերգիաներից, հատկապես՝ երեխաները:
Դիետոլոգ Միխայիլ Բոգոմոլովը ներկայացնում է բաղադրատոմսը:
Մեկ բաժակ ջուրը եռացրեք և թողեք սառչի: Ապա ջուրը խառնեք 2 բաժակ այծի կաթի հետ, ավելացրեք մեկ բաժակ դդմի թարմ հյութ, լավ խառնեք:
Մասնագետները խորհուրդ են տալիս այս հյութը խմել օրական 3-4 անգամ՝ կես բաժակի չափով և ուտելուց կես ժամ առաջ: Խառնուրդը տաքացրեք՝ հասցնելով 34-45 աստիճանի:
Մեկ ամիս խմեք այս հյութը՝ օրգանիզմն ամրացնելու և վիճակը լավացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը