Յոզեֆ Բլատերը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Իրինա Շեյքի հետ. ԶԼՄ-ներ
Իսպանական El Mundo-ն գրում է, որ ՖԻՖԱ-ի 79-ամյա նախագահ Յոզեֆ Բլատերը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել 29-ամյա ռուս մոդել Իրինա Շեյքի հետ 2000-ական թվականներին:
Շեյքի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այդ տեղեկությունը, հայտնում է spletnik.ru-ն:
Մամուլի հաղորդմամբ՝ մինչ մոդելի հետ հանդիպելը Բլատերը հանդիպել է լեհ թենիսիստուհի Իլոնա Բոգունսկայայի հետ: 2002թ. նա ամուսնացավ դելֆինների մարզիչ Գրացիելլա Բյանկայի հետ, սակայն ամուսնությունը 1 տարի էլ չտևեց:
1981-1991թթ. Բլատերն ամուսնացած էր Բարբարա Կայզերի՝ ՖԻՖԱ-ի նախորդ նախագահ Հելմուտ Կայզերի դստեր հետ:
Բլատերի առաջին կինը Լիլիան Բայներն էր, ումից դուստր ունի:
2014-ից նա ամուսնացած է Լինդա Բարրասի հետ: