Բաժիններ՝

Դոնեցկի «Մետալուրգն» այլևս պատմություն է

Football.ua-ն հաղորդում է, որ Ուկրաինայի հաջորդ առաջնության չի մասնակցելու Դոնեցկի «Մետալուրգը»: Դոնեցկյան թիմը և Դնեպրոձերժինսկի «Ստալը» միավորվելու են: Այսպիսով, Դոնեցկի «Մետալուրգը» դադարեցնում է գործունեությունը՝ որպես ակումբ:

Ակումբները դեռ պաշտոնապես չեն հաստատում այս նորությունը, սակայն աղբյուրի տեղեկություններով՝ «Մետալուրգի» կազմաքանդումն արդեն փաստ է: Նոր ակումբի հիմք է ծառայելու «Ստալը», թիմի գլխավոր մարզիչը լինելու է «Ստալի» ներկայիս ղեկավար Վլադիմիր Մազյարը: «Մետալուրգի» ֆուտբոլիստները կարող են փոխադրվել նոր ակումբ, սակայն պարզ է, որ դոնեցկյան թիմի ոչ բոլոր խաղացողները նման որոշում կընդունեն. «Ստալը» չունի ֆինանսական այն հնարավորությունները ու միջոցները, որ կարող են բավարարել ֆուտբոլիստներին:

«Ստալը» կխաղա Ուկրաինայի բարձրագույն առաջնությունում, քանի որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Ստալն» Առաջին լիգայում գրավել է երկրորդ հորիզոնականը:

«Մետալուրգում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը, իսկ ակումբի գլխավոր բաժնետերերից մեկը հայ գործարար Օլեգ Մկրտչյանն է: Հենց այս ակումբում են խաղացել ու կայացել մի քանի հայ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս