Երիտասարդ մնալու բաղադրատոմս. թարմացրեք ամբողջ օրգանիզմը

Բոլորն էլ, թերևս, լսել են ցորենի ածիկի մասին: Մի քանի օր ջրի մեջ ծլարձակումից հետո ցորենի կենսական ուժը մեծանում է 100 անգամ: Սակայն, ըստ econet.ru-ի՝ քչերը գիտեն այս հրաշալի բաղադրատոմսի մասին, որի հիմնական բաղադրության մեջ են մտնում ընկույզի ծիլերը, որոնց կենսական ուժը 2 շաբաթ ծլարձակումից հետո մեծանում է 1000 անգամ:

1կգ չմաքրած ընկույզի վրա լցրեք սառը ջուր: Ջուրը պետք է ծածկի ընկույզները: Դրեք պատուհանագոգին և թողեք մնա 2 շաբաթ, մեկ օր անց փոխեք ջուրը: Օրական 2 անգամ խառնեք ընկույզները:

2 շաբաթ անց ընկույզները պատրաստ են օգտագործման: Պատրաստ լինելուց հետո ընկույզները պետք է պահել սառնարանի ներքևի դարակում՝ նույն ջրի մեջ:

Օրական չափաբաժինը՝ 3 մաքրած ընկույզ ՝ առավոտյան և երեկոյան: Այս բաղադրատոմսը կթարմացնի ամբողջ օրգանիզմը, կերիտասարդացնի հյուսվածքները, կլավացնի իմունային և նյարդային համակարգերը, կմաքրի արյունատար անոթները, կսնուցի ոսկրածուծի բջիջները:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930