Արթուր Բաղդասարյանի վաղեմի երազանքը

ՕԵԿ կուսակցության նախաձեռնությամբ Հայաստանում ձևավորվում է մի նոր ուժ՝ «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորում: Շուրջ 60 կազմակերպույուններ ներկայացնող միավորումն այսօր գումարել է առաջին ժողովը:

Ստորագրվեց միավորման հիմնադրման հուշագիրը: Միավորման մեջ են՝ «Միավորված հայեր», «Հայկանդուխտ», «Ջավախեցի», «Ռոմելա», «Մարինե», Աուդիտորական միություն, «Հայացք», «Աղավնի», «Ալեն», «Կանաց աջակցության խումբ», «Հույսի պատուհան», «Անարդարության հաղթահարումը մայր հայրենիքում», «Տղամարդիկ», «Բնության բարեկամներ», «Թռիչք», «Հոգեբանական հետազոտությունների կենտրոն», «21-րդ դարի հայորդիներ», «Լիենք բարի», «Միշտ երիտասարդ» և այլ կազմակերպություններ:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ցանկություն չունեն ընդդիմության մեջ լինել առաջատար: Անդրադառնալով միավորման անվանը, որը լուրջ դժգոհություն է առաջացրել Սփյուռքի համանուն կազմակերպության ներկայացուցիչների շրջանում, Ա.Բաղդասարյանը հայտարարեց, թե առաջին անգամ է լսում նման կառույցի մասին. «Նորմալ է, որ Սփյուռքում կարող են լինել բազմաթիվ կառույցներ և ես դրանից տեղյակ չլինեմ»:

Նա նշեց, թե «Հայկական վերածնունդն» իր վաղեմի միտքն է եղել և անվան ընտրությունը ոչ թե պատահական է, այլ իր երազանքն էր, որ հայկական վերածնունդ և համախմբում տեղի ունենա:

Կարդացեք նաև

Ժողովում իր ելույթի ժամանակ Բաղդասարյանը հայտարարեց, թե միավորումը «կաևոր ու վճռորոշ» դեր կունենա մեր երկրում վերածննդի առումով: Ըստ նրա՝ ՕԵԿ-ը եկել է համոզման, որ մեզ պետք է մեծ համախմբում, քանի որ որևէ մեկ անհատ կամ կազմակերպություն չի կարող լուծել առկա խնդիրները: Նշելով, որ մարդկանց մոտ կորել է հույսն ու հավատը, Բաղդասարյանը կոչ արեց իսկապես համախմվելու: Նա շտապեց նաև հայտարարել, թե միավորումն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ համախմբվում են հանուն վաղվա:

Տեսանյութեր

Լրահոս