«Շատ դեպքերում Տեղական ինքնակառավարման մարմինները չգիտեն, թե ինչպես կազմակերպել տեղական ինքնակառավարումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, ով բոլորիս առավել հայտնի է՝ որպես կալավանցի Ռոբերտ:
Հայաստանցիներն այսուհետ հնարավորություն կստանան գերժամանակակից սարքավորման շնորհիվ վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղային բոլոր հիվանդությունները և ռադիոակտիվ յոդի թերապիայով բուժել վահանաձև գեղձի չարորակ ուռուցքները: Երևանում Էրեբունի ԲԿ-ում բացվեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շրջեց, ծանոթացավ կենտրոնի աշխատանքին:
Իդեալական առավոտը սկսվում է ոչ թե սուրճով, այլ Tiffany & Co խանութ գնալով: Կրկնակի հաճելի է բրենդի խանութից դուրս գալ ցանկալի կապույտ տոպրակները ձեռքին, ապացուցում է Քենդալ Ջենները:
Եթե ցանկանում եք համեղ սուրճ ըմպել, ապա պետք է պատրաստեք այս բաղադրատոմսով:
«Այդ գումարներով ոչինչ անել հնարավոր չէ։ Արդեն 8-10 անգամ ներկա եմ եղել գիտության ֆինանսավորման խնդիրներին նվիրված քննարկումներին, որի արդյունքում ինչ-որ կոսմետիկ հավելումներ են արել։ Սկզբնապես մի քանի անգամ փորձել են խախտել օրենքը, բայց նման քննարկումների արդյունքում այն վերականգնել են»,- հավելեց նա։
«Աշխատավարձերը հավերժական թեմա են՝ ոչ միայն Համալսարանում, այլ ընդհանրապես, և այդպես կլինի միշտ: Ինչ վերաբերում է Համալսարանին, ապա ես կասեի, որ շատ ցավոտ թեմա է: Այն աշխատավարձը, որը ստանում է այսօր մեր պրոֆեսորը, համարժեք չի իր որակավորմանը, համարժեք չի իր արած աշխատանքին: Բայց երբ որ խոսում ենք դրա մասին, պետք է նշենք, թե որտեղից պետք է առաջանա այդ աշխատավարձը: Աշխատավարձը կարող է առաջանալ հիմնականում ուսման վարձից: Ուրիշ էական աղբյուր չկա»,- այսօր ԵՊՀ-ում դասախոսների աշխատավարձերի մասին խոսելիս ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Հրաշք հաց նրանց համար, ովքեր նիհարում են:
Ծանոթությունների կայքերը շատ են, բայց դրանք ոչ միշտ են ապահով և հաճախ պարունակում են շատ վիրուսներ, ինչպես նաև վտանգավոր են անձնական տվյալների համար։ Այս հավելվածը թույլ է տալիս ծանոթություններ հաստատել՝ հաշվի առնելով, թե որտեղ եք գտնվում։
Երևանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանն իր միակնանի հեծանվով Գինեսի հերթական ռեկորդն է գրանցել. մեկ րոպեում 16 անգամ ոտքի մեկ շարժումով գլխարկը դրել է գլխին:
Ամենահեշտ պատրաստվող և համեղ տորթը:
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:
Հայաստանում գիտության ֆինանսավորումը միջինից 4 անգամ ցածր է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը: Ըստ նրա՝ գիտնականներն աշխատում են սեփական էնտուզիազմի հաշվին:
Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանրակրթական համակարգից հանելու շուրջ քննարկումները շարունակվում են, ու թեև դեռ հստակություն չկա՝ այն իսկապես դուրս կգա դպրոցական ծրագրերից կամ ոչ, մտահոգություններն այս առումով չեն դադարում:
Թվով 50-ից ավելի աշխատակիցներ աշխատանքի են անցել Թեղուտում։ Խնդիրն այն է, որ մյուս աշխատանք փնտրողներին միացել են նաև աղացագնդերի արտադրամասի աշխատակիցները. նրանք ևս գործազուրկ են դարձել:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ, գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ներսիսյանի նշանակումից հետո «Զվարթնոցի» օդային մաքսակետը յուրայինների համար գործել է «հատուկ ռեժիմով»:
«Ամենաազդեցիկը ՆԱՏՕ-ն է, և, եթե նայում ենք, թե ինչ խնդիրներ կան այնտեղ և այստեղ՝ ՀԱՊԿ-ում, կարելի է ասել՝ մոտավորապես նույն կարգի խնդիրներ են: Վերջին անգամ Մակրոնը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այո՛, ՀԱՊԿ-ում էլ կան խնդիրներ, բայց պետք է գիտակցենք, որ սպառնալիքները տարբեր պետությունների համար տարբեր են»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հարությունյանը:
«Երբ մենք որոշենք՝ բուհը մասնագետ պատրաստելու տեղ է, թե հայրենասեր երիտասարդ դաստիարակելու, ըստ այդմ էլ կհասկանանք, թե ինչ ենք անում»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին, որով չի նախատեսվում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցում, ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Google-ի Pixel 4 և Pixel 4 XL նոր ֆլագմենները շատ նման են իրար դիզայնով և բնութագրիչներով և տարբերվում են միայն չափսերով: Սմարթֆոնների երկակի հիմնական տեսախցիկները տեղադրված են ուռուցիկ քառակուսի շրջանակում՝ ակնհայտորեն նմանակելով iPhone-ին:
Հարաբերություններում դավաճանում են ոչ միայն տղամարդիկ: Կանայք ևս նման մեղք գործում են, լինի դա համացանցում մեկ այլ տղամարդու հետ նամակագրություն, թե իրական ժամադրություն ու սեքս, ավելի լավ է այդ մասին ժամանակին իմանալ: Ահա թե որոնք են անհավատարիմ կնոջ նշանները՝
«Մեր ժողովուրդն այսօր մշակույթին ընդհանրապես անհաղորդ է, ամեն ինչ կա, բացի ժողովրդից։ Հիմա Կոմիտասի 150-ամյակն են նշում, բոլոր հարցերը վերաբերում են իրենց պտտվելուն, ինքնաթիռ նստելուն, դասախոսություն կարդալուն կամ դրսերում նվագելուն, ուտել-խմելուն, հյուրանոցներով ֆռռալուն։ Այսինքն՝ այդ բոլոր ծրագրերը կապված են ինչ-որ ինքնաթիռների ու մեծ ծախսերի հետ, բայց անհասկանալի է, թե ինչու։ Կոմիտասն ասում էր՝ դուք ձեր տան մեջ երգեք, օտարն աչք ունի՝ կտեսնի, ականջ ունի՝ կլսի։ Բոլորն էլ սա տեսնում են, թեկուզ՝ ԿԳՄՍ նախարարը, բայց ինձ թվում է՝ այն գիտակցությունը չունեն, որ հասկանան»,- շեշտեց նա։
1936/37-1953 թվականների հայկական մամուլը թերթելիս տեսնում ենք հոդվածներ, որոնք, առաջին հայացքից՝ ունեն տարօրինակ վերնագրեր, սակայն իրականում այդ վերնագրերի, արտահայտությունների տակ թաքնված է մի ամբողջ գաղափարախոսություն։ Այդ թվականներին կարելի էր հանդիպել, մասնավորապես, այսպիսի վերնագրերի՝ «Դաշնակցական տականքը», «Տրոցկիստ-նացիոնալիստական որջերը Հայաստանում», «Հակահեղափոխական տեռորիստների գործունեությունը Խորհրդային Հայաստանում», և այլն։ Տարօրինակ տրամաբանությամբ էին մեղադրում նաև այն մտավորականներին, որոնք համարվում էին «ժողովրդի թշնամիներ»։
Հավի խաշած միսը խորանարդաձև կտրատել: Սոխը կտրատել և մարինացնել 1/3 ճ/գ շաքարավազի և նույնքան քացախի մեջ: Պանիրը և ձուն անցկացնել քերիչով: Սունկը կտրատել, կարտոֆիլը խաշել:
Այդ թվերը հիմնավորումներ չունեն, քանի որ արդեն 2020 թվականի բյուջեով նախատեսվել է 4.9 տոկոս տնտեսական աճ ունենալ, և ՀՀ ֆինանսների նախարար պարոն Ջանջուղազյանը հստակ հայտարարեց, որ այդ ցուցանիշին հասնելու համար լրացուցիչ ջանքեր են պետք, և այդ 4.9 տոկոսի վերաբերյալ որևէ տարակարծություն չունեն: Բայց հարցը դա չէ, այլ այն, թե ի՞նչ կառուցվածք ունի այդ տնտեսական աճը, որքա՞ն են կազմում արդյունքաստեղծ ոլորտները, մասնավորապես՝ կապիտալ ներդրումների չափաքանակը: Իսկ հաջորդ տարիների 8 և 9 տոկոսի մասին խոսելը դեռ վաղ է:
Նոյեմբերի 1-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը լրագրողների հայտնեցին, որ «2 ցմահ դատապարտյալ կիսափակից տեղափոխվել են կիսաբաց: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Մեկը Արսեն Արծրունին է, մյուսը՝ Աշոտ Մանուկյանը»:
Պաշտպանության նախարարությունը՝ ի տարբերություն Ժաննա Ալեքսանյանի, սեփական արդարադատություն չունի և վստահում է Հայաստանի արդարադատությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում, անդրադրառնալով իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի այն գրառմանը, որ Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք, մինչդեռ քննությունը վարել են ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փախգնդապետ Արա Մխիթարյանի առողջականում էական տեղաշարժ չկա»: Այսպես է արձագանքում «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն, պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանը Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն պնդմանը, որ Արա Մխիթարյանը կենդանության նշաններ է ցույց տվել: Պն մամուլի խոսնակն այսօր ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ դրական տեղաշարժի մասին իրեն հայտնել են բժիշկները:
Փրկություն, երբ ժամանակ չկա. ամենաարագ պատրաստվող աղանդերը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը մի շարք փոփոխություններ է նախատեսում գիտության և կրթության ոլորտներում: Նախատեսվող փոփոխություններից է ԳԱԱ-ի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկը:
Գիտությունը նոր գիտելիքի ստեղծումն է. դրա համար տարբերում են հիմնարար գիտական մշակումներ, որն ուղղված է նոր գաղափարների ստեղծմանը, և կիրառական բնույթի, որ նոր գաղափարի հիման վրա ստեղծվում է նոր արտադրություն, տեխնոլոգիա, նոր մեքենա, նոր զենք: Այդ հիմնարար արդյունքները մենք վերածում ենք կիրառականի: Հիմնարարում շատ մարդ պետք չէ, որովհետև այնտեղ պետք է լայն գիտելիքներ ունեցող աշխատողներ ունենանք, որ զբաղվեն հիմնարար արդյունքներով: Նրանց ստացած արդյունքները որպեսզի կիրառենք, այստեղ մարդկանց թիվն ավելանում է: Հիմնարար գիտելիքների արժեքը դժվար է գնահատել:
«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն. դրամի չորս ժամանակակից բժշկական սարքավորում է նվիրել ՀՀ ՊՆ Կենտրոնական Կլինիկական հոսպիտալին: Շարժական գաստրոսկոպ, շարժական կոլոնոսկոպ, սոնոգրաֆ` ուլտրաձայնային հետազոտությունների համար և լապարասկոպիկ վիրահատական սարքավորում. այս սարքավորումների կարիքը հոսպիտալը շատ ուներ: Կյանքեր փրկող սարքերն արդեն հասանելի են բուժօգնության կարիք ունեցող զինվորներին: