ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Խոշտանգումների և պատժի կանխարգելման կոմիտեի 118-րդ լիագումար նիստին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 2-6-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 118-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։
Այս մասին հայտնել են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2025 թվականին մի շարք երկրներ, մասնավորապես՝ Իսպանիա, Ռումինիա, Բելգիա, Թուրքիա, Լիխտենշտեյն, Ուկրաինա, Մոլդովա և Միացյալ Թագավորություն (Շոտլանդիա), կատարված այցերի վերաբերյալ զեկույցները։
Աշխատակազմի հանրային կապերի բաժնից նշում են, որ Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանը ներկայացնող անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին:
Անդամակցության ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ն է:

