Բաժիններ՝

Ամենահեշտ պատրաստվող և համեղ տորթը

Բաղադրիչներ

Խմորի համար.

1. Ալյուր – 1 բաժակ
2. Կեֆիր – 1 բաժակ
3. Ձու – 1 հատ
4. Շաքարավազ – 1 բաժակ
5. Կակաո – 2-3 թ/գ
6. Սոդա – 1 թ/գ

Կրեմի համար.

Կարդացեք նաև

1. Թթվասեր – 250 գ
2. Կարագ – 200 գ
3. Շաքարավազ – 0-5 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Ձուն հարել շաքարավազի հետ՝ մինչև փրփրի, ավելացնել կեֆիրը, սոդան, կրկին հարել:

2. Ավելացնել ալյուրը: Պետք է թթվասերի խտության խմոր ստացվի:

3. Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ:

4. Թխել 180 աստիճան ջեռոցում, մինչև պատրաստ լինի:

5. Կրեմի համար բոլոր բաղադրիչները հարել:

6. Սառած տորթը բաժանել երկու շերտի, պատել կրեմով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս