
Հրաշք հաց նրանց համար, ովքեր նիհարում են

Բաղադրիչներ
1. Նուշի ալյուր – 3 ճ/գ
2. Փխրեցուցիչ – 3 գ
3. Պարմեզան – 50 գ
4. Աղ, պղպեղ
5. Սխտորի փոշի – 0.5 թ/գ
6. Բուսական յուղ – 1 ճ/գ
7. Ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Տարայի մեջ լցնել նուշի ալյուրը, ավելացնել փխրեցուցիչ, սխտորի փոշի, աղ և պղպեղ: Լցնել բուսայուղը և հարել ձուն:
2. Պանիրը քերել և ավելացնել մյուս բաղադրիչներին: Լավ խառնել:
3. Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ և միկրոալիքային վառարանում եփել 90 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը