Բաժիններ՝

Նոր Pixel և մատչելի առաջատարներ․ հոկտեմբերի լավագույն սմարթֆոնները

Pixel 4 և Pixel 4 XL

Google-ի Pixel 4 և Pixel 4 XL նոր ֆլագմենները շատ նման են իրար դիզայնով և բնութագրիչներով և տարբերվում են միայն չափսերով: Սմարթֆոնների երկակի հիմնական տեսախցիկները տեղադրված են ուռուցիկ քառակուսի շրջանակում՝ ակնհայտորեն նմանակելով iPhone-ին:

Pixel 4-ը կարող է ճանաչել տիրոջը դեմքով, սակայն Google-ում մատնահետքերի սկաներից հրաժարվել են: Սմարթֆոնի ամենահետաքրքիր առանձնահատկությունը ժեստերի ճանաչումն է՝ օգտագործելով Soli սենսորը: Օգտագործողն ի վիճակի է փոխել մեղեդիները, անջատել զարթուցիչը կամ իջեցնել մուտքային զանգերի ազդանշանի ձայնը՝ ձեռքերը շարժելով էկրանի դիմաց: Եվ, իհարկե, Pixel 4-ը թույլ է տալիս գործարկել Google Assistant-ը՝ սեղմելով սարքի կողքերը։

Բնութագրիչներ

Կարդացեք նաև

  • Դիսփլեյ․POLED, 5,7 դյույմ, 2 280×1 080 պիքսել լուծույթ՝ Pixel 4-ում

POLED, 6,3 դյույմ, 3 040×1 440 պիքսել լուծույթ՝ Pixel 4 XL-ում

  • Պրոցեսոր․Snapdragon 855
  • Տեսախցիկ․ հիմնական՝ 12,2 ՄՊ+16 ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ+ToF 3D մոդուլ
  • Հիշողություն․ 6 ԳԲ՝օպերատիվ, 64/128 ԳԲ՝ հիմնական
  • Մարտկոց 2 800 մԱժ
  • Օպերացիոն համակարգ․ Android 10

Pixel 4-ը հասանելի է երեք գույներով՝ սև, սպիտակ և նարնջագույն: 64 ԳԲ հիշողություն ունեցող մոդելի արժեքը 799 դոլար է։

Honor 20 Lite

Այս սմարթֆոնը Huawei-ն կոչում է երիտասարդական։ Այն ունի հետաքրքիր հետևի վահանակ, մատնահետքերի սկաներ և տարբերվող դիմային տեսախցիկ:

Honor 20 Lite-ը կարող է ճանաչել սեփականատիրոջ դեմքը և ճիշտ կռահել այն, նույնիսկ, եթե միանգամից երկու հոգի են նայում էկրանին: Բացի այդ, սարքն աջակցում է խաղային GPU Turbo 3.0 ռեժիմը: Սմարթֆոնը չի հեռացրել նաև ականջակալների համար նախատեսված միացումը։

Բնութագրիչներ

  • ԴիսփլեյLTPS IPS LCD, 6,21 դյույմ, 2 340×1 080 պիքսել լուծույթ
  • ՊրոցեսորSnapdragon 710
  • Տեսախցիկ հիմնական՝ 24 ՄՊ+8 ՄՊ+2 ՄՊ, դիմային՝ 32 ՄՊ
  • Հիշողություն 4 ԳԲ՝ օպերատիվ, 128 ԳԲ՝ հիմնական
  • Մարտկոց 3 400 մԱժ
  • Օպերացիոն համակարգ Android 9.0 Pie (EMUI 9)

Huawei Nova 5z

Միջին սարքը, որն ընդլայնել է Huawei Nova 5 շարքը: Գործիքն ունի շատ մատչելի գին, բայց այն հագեցած է չորս մոդուլային հիմնական ֆոտոխցիկով և Kirin 810 պրոցեսորով:

Բնութագրիչներ

  • ԴիսփլեյLTPS IPS LCD, 6,26 դյույմ, 2 340×1 080 պիքսել լուծույթ
  • Պրոցեսոր Kirin 810
  • Տեսախցիկ հիմնական՝ 48 ՄՊ+8 ՄՊ+2 ՄՊ+2 ՄՊ, դիմային՝ 32 ՄՊ
  • Հիշողություն 6ԳԲ՝ օպերատիվ, 64/128 ԳԲ՝ հիմնական
  • Մարտկոց 4000 մԱժ
  • Օպերացիոն համակարգ Android 9.0 Pie (EMUI 9)

Meizu 16T

Meizu-ի էժան ֆլագմենը՝ հզոր պրոցեսորով և մեծ էկրանով, որը բջջային խաղերի երկրպագուների համար է: Այն ունի զուսպ և պարզ դիզայն` ընկերության մյուս սմարթֆոնների ոճով. բարակ շրջանակներ՝ վերևում և ներքևում, և ոչ մի կտրվածք:

Բնութագրիչներ

  • Դիսփլեյ Super AMOLED, 6,5 դյույմ, 2 232×1 080 պիքսել լուծույթ
  • Պրոցեսոր Snapdragon 855
  • Տեսախցիկ հիմնական՝ 12 ՄՊ+8 ՄՊ+5 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ
  • Հիշողություն 6/8ԳԲ՝ օպերատիվ, 128/256 ԳԲ՝ հիմնական
  • Մարտկոց 4500 մԱժ
  • Օպերացիոն համակարգ Android 9.0 Pie (Flyme 8)

Սմարթֆոնը արժե 1999 յուան՝ մոտավորապես 140 հազար դրամ։

Xiaomi Redmi 8

Xiaomi-ի բյուջետային նոր սարքը, որը նման է նախկինում ներկայացված Redmi 8A-ի: Վերջինս տարբերվում է երկակի տեսախցիկով, մի փոքր մեծ հիշողությամբ և հետևի վահանակում մատնահետքերի սկաների առկայությամբ:

Բնութագրիչներ

  • Դիսփլեյ IPS LCD, 6,22 դյույմ, 1520×720 պիքսել լուծույթ
  • Պրոցեսոր Snapdragon 439
  • Տեսախցիկ հիմնական՝ 12 ՄՊ+2 ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ
  • Հիշողություն 3/4ԳԲ՝ օպերատիվ, 32/64 ԳԲ՝ հիմնական
  • Մարտկոց 5000 մԱժ
  • Օպերացիոն համակարգ Android 9.0 Pie (MIUI 9)

Realme X2 Pro

Այս պահին այս սմարթֆոնը Snapdragon 855+-ով ամենաէժան ֆլագմենն է։ OLED էկրանն ապահովում է HDR10 + ստանդարտը և ծածկված է Corning Gorilla Glass 5-ով, մատնահետքերի սկաները ներկառուցված է դիսփլեյի մեջ։

Սարքը 35 րոպեում կարող է 100% լիցքավորվել և ունի ականջակալների NFC մոդուլ: Սմարթֆոնի տեսախցիկը ձայնագրում է տեսանյութը 4K-ով և աջակցում դանդաղ շարժմանը` 960 ֆ/վ արագությամբ:

Բնութագրիչներ

  • Դիսփլեյ Super AMOLED, 6,5 դյույմ, 2400×71080 պիքսել լուծույթ
  • Պրոցեսոր Snapdragon 855+
  • Տեսախցիկ հիմնական՝ 64 ՄՊ+13 ՄՊ+ 8 ՄՊ+ 2 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ
  • Հիշողություն 6/8/12ԳԲ՝ օպերատիվ, 64/128/256 ԳԲ՝ հիմնական
  • Մարտկոց 4000 մԱժ
  • Օպերացիոն համակարգ Android 9.0 Pie՝ Android 10 (ColorOS 6.1) թարմացմամբ

Նման բնութագրիչների համեմատ՝ սմարթֆոնն ունի բավական մատչելի արժեք։ Գինը սկսվում է 2699 յուանից՝ մոտ 180 հազար դրամ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս