Ըստ China Economic Daily-ի՝ մինչև հոկտեմբերի վերջ Apple-ը թողարկելու է անլար ականջակալների նոր սերունդ: Սա կլինի առաջին հիմնական դիզայնի փոփոխությունը՝ բնօրինակ AirPods-ի թողարկումից հետո: Մեկ այլ կարևոր առանձնահատկություն կլինի աղմուկի նվազեցման ակտիվ համակարգը:
Չինական տեխնոլոգիական հսկա Xiaomi ընկերությունը որոշել է փոխել բյուջետային արտադրողի իմիջն իր հիմնական շուկաներից մեկում՝ հնդկականում: Այս շրջանի համար վաճառողը մտադիր է թողարկել մի շարք թանկարժեք սմարթֆոններ և հեռուստացույցներ: Այդ մասին հայտնում է Gizmochina-ն:
Էդ 3 միլիոն վարչապետներին Նիկոլը հարցրե՞լ է, որ նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է։ Այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանձնարարականով կրկնապատկել է նախարարների աշխատավարձերը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վարղաշակ Հարությունյանը հանձնաժողով է եկել խորհրդատվություն տալու համար։ «Մի փոքր խորհրդատվություն է տալու: Վաղարշակ Հարությունյանը միայն ու միայն լավ խորհուրդներ կարող է տալ»,- ասաց նա:
«Արարատ Միրզոյանը, որ գիշերով միջնորդել է, որ Գեորգի Ավետիսյանը դառնա ՍԱՊԾ պետ, առավոտն էլ վարչապետին ստորագրել է տվել հրամանը, թող հիմա տեսնի՝ ի՞նչ է կատարվում: Մսային բոլոր սննդամթերքները վտանգավոր են, թող ինքը հետևի, տեսնի՝ հետ վերադարձ ինչքան է լինում խանութներից, հետևի տեսնի՝ տերերն ինչ են անում հետ վերադարձված մթերքի հետ»,- ասում է նա:
«Ես խոսել եմ Սարհատ Պետրոսյանի հետ մինչև հրաժարականի իր դիմումը հրապարակելը: Ինքը ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարի հետ, ով հանդիսանում է իմ խորհրդականը, նաև Քաղաքաշինության կոմիտեի ներկա ղեկավարի հետ: Ընդհանուր առմամբ ինձ համար մի փոքր տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ Առողջապահության նախարարությունը հրաժարական տա, որովհետև չի համաձայնում Աշխատանքի և սոցապ նախարարության աշխատանքի հետ»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։ 168.am-ի հետ զրույցում Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ Սեյրան Օհանյանը մեկնել է երեկ և Հայաստան կվերադառնա նոյեմբերի 4-ին։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շուրջ մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով բուժումը, րոպեներ առաջ վերադարձավ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարան։
Բժիշկ դասականներից մեկն իր աշակերտներին ասել է. «Եթե բժշկի ձեռքը հիվանդին դիպչելուց հետո հիվանդը չի լավանում, ուրեմն նա լավ բժիշկ չէ: Բժշկին հավատալն ու վստահելը բուժվելու առաջին գրավականն է»: Մեծ տիրակալները միշտ ունեցել են իրենց անձնական բժիշկները, որոնց ճանաչել են շատ նեղ միջավայրում:
Այսօր կանայք շատ ավելի համարձակ են խոսում իրենց ու այն մասին, թե ինչ են ուզում հարաբերություններից ու տղամարդկանցից: Այնպես որ, վերջիններս պետք է իմանան, թե ինչ է ուզում կինը, ու փորձեն ավելի լավը դառնալ:
«Արհեստական բանականությունը մի շարք մարտահրավերներ է ստեղծում մարդկանց համար: Այն մեզ ուղղորդում է, ստիպում ավելի շատ վստահել տեխնոլոգիական ալգորիթմներին, քան ինքներս մեզ կամ դիմացինին: Հենց դրա պատճառով է, որ մարդիկ անհանգստանում են իրենց գոյության ռիսկի ու ռոբոտների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրող, ազատ թղթակից Մեթյու Հաթսոնը:
Թուրք լինի, կամ որևէ այլ ազգ, այս հարձակողականությունը՝ նման պատճառաբանություններով, մանավանդ այն երկրի վրա, որն արդեն պատերազմի մեջ է, շատ դաժան է: Մենք զորավիգ ենք Սիրիայի ժողովրդին, բայց չեմ ուզում շատ քաղաքականորեն մեկնաբանել: Սակայն ուզում եմ նշել, որ հարձակումների առաջին իսկ օրից ժողովուրդները սկսեցին իրենց պետություններին ասել, որ ոչ միայն զորավիգ լինեն Սիրիային, այլև այնպես անեն, որ կասեցնեն Թուրքիայի հարձակումը:
Այս հուշերից, թանգարանում պահվող կապույտ ծաղիկից հետո ենք միայն հասկանում, թե իրականում որքան էր պաշտում Չարենցը Կոմիտասին։ Ու պատահականություն չեն նաև գրված այն գործերը, որոնցում մեծ պոետը ներկայացնում է Կոմիտաս վարդապետի կատարած աշխատանքը, նրա վեհությունն ու ողբերգական հոգին։
Խառնել ձիթապտղի յուղը, կարմիր գինու քացախը, ճզմած սխտորը, իտալական խոտաբույսերի խառնուրդը:
«Ո՞վ էր այդ «խելոքը», որ սև-սպիտակի եզրույթը մտցրեց շրջանառության մեջ: Պատկերացրեք՝ լուրջ ներդրողը կմտնի՞ մի տեղ, որտեղ մարդն այսօր կարող է լինել «սպիտակ», վաղը՝ «սև»: Ինքը խելքը հացի հե՞տ է կերել, որ իր լուրջ ներդրումներն ուղղակի վտանգի»:
Ջուլի Լենզերի կարծիքով՝ մարդիկ վախենում են արհեստական բանականությունից, որովհետև մտածում են, թե համակարգիչներն ու տեխնոլոգիական համակարգերը միայն վատ հատկություններ ունեն: Իրական կյանքում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, Արհեստական բանականությունը հիմնականում օգտագործվում է համակարգիչների մեջ, կատարում է այն հրահանգները, որոնք մենք ենք տալիս:
Թեև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը դեռ չի դրվել հանրային քննարկման, բայց բուհերում և գիտական հաստատություններում անցկացված նախնական քննարկումները վկայում են, որ օրենքի նախագծի այս տարբերակը ևս, նախորդների նման, դիմադրության է արժանանալու։
Հայ բժիշկներն ու ինժեներները որոշել են սեփական ուժերով ոտքի հանել հենաշարժողական խնդիրներ ունեցողներին: Մասնագետները համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել են մի սարք, որն ընկալում է մարդկանց նույնիսկ ամենաթույլ նյարդային ազդակները և դրանք վերածում է իրական շարժումների: Հայաստանում էկզոկմախք ստեղծելու գաղափարը կինեզիոլոգ Դավիթ Արսենյանինն է:
«Ընդհանրապես չի հարվածի ՀՀ վարկանիշին, որովհետև խոշոր ներդնողը չի նշանակում, որ լավ ներդնող է և լավ աշխատանք է կատարել: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեքը» պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիթեք» ընկերության հետ, կապված նախ՝ պետության հանդեպ պարտավորությունների հետ»:
Քաղաքապետի ճեպազրույցից առաջ նրան մոտեցան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նվիրեցին նախագահ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը:
Մեսիի խոսքով` ակումբը և նա նոր են քննարկել նոր պայմանագրի մանրամասները: «Ես կշարունակեմ իմ ելույթներն այնքան ժամանակ, որտեղ ինձ լավ ֆիզիկական վիճակում կզգամ: Սակայն ակնհայտ է, որ մինչ կարիերայիս ավարտը մնաց «Բարսելոնա»-ում»,-ասել է ֆուտբոլիստը:
Երեկ ամբողջ օրն իշխանական քարոզչամեքենան հաղթական շեշտադրումներով շրջանառում էր այն լուրը, թե Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ ստանալով 144 ձայն: Ընտրության այս արդյունքն իշխանական քարոզչամեքենան ամբողջությամբ վերագրում էր Հայաստանի «ժողովրդավարական» փոփոխություններին, երկրի հանդեպ վստահության աճին և իմիջի բարելավմանը:
Տապակի մեջ հալեցնել կարագը: Տապակել դդմի կտորները: Ավելացնել հազրեվարդը և ճզմած սխտորը:
Փաշինյանի իշխանությունն ունի նաև երկու ոսկե կանոն, որը պարբերաբար, նեղն ընկած ժամանակ գործարկում է․ առաջին՝ երբ ինչ-որ մի բան չի ստացվում՝ վեկտորներն ուղղում է նախկին իշխանությունների կողմը և փորձում այնտեղ փնտրել մտացածին մեղավորներ, և երկրորդ՝ հանրության թիվ մեկ թշնամին հարուստներն են, պետք է հարուստներ չլինեն։
«Օր օրի ամբողջ աշխարհում բուհերի հավատարմագրումն ավելի լայն մասշտաբներ է ստանում, և ցանցերը թույլ են տալիս համագործակցել, որի արդյունքում ավելի հավաստի տեղեկատվություն է հասնում, թե որ համալսարաններն ինչպիսի դիպլոմներ են շնորհում, դրանք արդյոք վստահելի՞ են, թե՞ չէ: Եվ այս ամենի հիմքում ընկած է հավատարմագրման գործընթացը»:
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
«Եթե Փաշինյանի համար Արթուր Դավթյանը լեգիտիմ է, ապա Թովմասյանը ևս պետք է լեգիտիմ լինի»,- ասում է Զարուհի Փոստանջյանը:
«Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի»,- այս մասին ԱԱծ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը:
Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։
Նա վստահ է, որ, եթե Հրայր Թովմասյանը սկսեր հնազանդվել այսօրվա իշխանությանը, ապա իր նկատմամբ այս դիմադրությունները չէին լինի: Վստահ է՝ իշխանությունն արդեն չափն անցնում է: Ու ամեն ինչ գնում է դեպի 1937 թիվ, և իշխանությունն անձնական տեռոր է սկսել: