
Եթե ցանկանում եք համեղ սուրճ ըմպել, ապա պետք է պատրաստեք այս բաղադրատոմսով

Բաղադրիչներ
1. Անիսոն – 1 հատ
2. Հիլ – 4 հատիկ
3. Տապակած սրճահատիկներ – 2 ճ/գ
4. Դարչին – 1/2 թ/գ
5. Շաքարավազ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Սուրճի հատիկները և համեմունքներն աղալ:
2. Լցնել սրճեփի մեջ, լցնել եռացրած ջուր և մի քանի րոպե թողնել:
3. Այնուհետև խառնել շաքարավազի հետ և դնել ցածր կրակի վրա:
4. Եռացնել և լցնել բաժակների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը