Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 21-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից արտահերթ նստաշրջան գումարելու մասին նախաձեռնությանը՝ ասաց. «Եթե Հանրապետականը խնդիր ունենար այդ իմիտացիոն երևույթներին մասնակցելու, ինքը հանգիստ կնախաձեռներ դա, որովհետև առջևում համապետական նախագահական ընտրությունն է, և ընդդիմադիր կողմը փորձում է ակտիվանալու դաշտ ստեղծել: Մենք այդ խնդիրը չունենք: […]
«Երբ փրկչի ինստիտուտն ասում է՝ ամեն գնով գնանք փրկիչ ման գանք՝ չի աշխատում, չի կարողանում աշխատել, որովհետև քրիստանյա աշխարհն ունեցել է մի փրկիչ, նրան էլ խաչել ենք: Հիմա մենք չենք կարող գտնել նոր փրկիչ՝ ի դեմս մարդու»:
«Եթե ես տեսնեմ, որ Սերժ Սարգսյանը շատ լավ նախագահ է երկրի համար, ոչ միայն կպաշտպանեմ, այլ կգնամ, կասեմ՝ ի՞նչ անեմ՝ պահակ ընդունեք, օգնեմ Ձեզ, ինչի՞ չէ, մեր երկրի մասին է խոսքը»:
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հանդիպում եղե՞լ է ՀԱԿ-ի հետ քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում, ասաց, որ նման հանդիպման խնդիր չի առաջացել:
Այսօր առավոտյան ժամը 11:00-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ արձանագրության բաժին ներկայացրեց նոյեմբերի 21-ին, ժամը 12-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին ստորագրություններով ձևաթուղթը:
«Charade» զբոսանավի վրա իր մեղրամիսն է անցկացրել Բիլ Գեյթսը: Զբոսանավն այն ժամանակ պատկանում էր նրա դպրոցական ընկերոջը՝ Microsoft-ի հիմնադիրներից մեկին՝ Փոլ Ալենին:
Ամենացավոտ խնդիրն այսօր այն է, որ ուսանողներն այդքան էլ լավ պատրաստված չեն, կրթական մակարդակը չի բավարարում:
1932 թվականին նյույորքյան բանկիր Հենրի Գրեյվզը ցանկացավ ունենալ աշխարհի տեխնիկապես բարդագույն ժամացույցը:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտ գտնվող 40 մ երկարությամբ և 4 մ բարձրությամբ կամուրջը փլուզվել է:
Հոլովակում ներկայացվում է Chanel օծանելիքի ստեղծման պատմությունը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես Կոկո Շանելի մտքում ծագեց արհեստական հոտ ստանալը, ինչպես որոշվեց շշի դիզայնը և այլն:
Վարչախումբը մյուս ուժերին, իսկ դրա շախմատիստ առաջնորդը` բոլորին, այդ թվում` վարչախմբի պարագլուխներին խժռելու հաստատ նպատակներ ունի:
Աշխարհի բոլոր երկրների ֆինանսական մագնատներն այսօր մասնակցում են արվեստի ստեղծագործությունների աճուրդներին:
Հիվանդություններ կան, որ կանանց մոտ ավելի սուր արտահայտված են, քան տղամարդկանց մոտ, սակայն վիրահատվողների թվաքանակը գրեթե հավասար է:
Տեսանյութում նվագում է իր լավ ընկեր, դհոլահար Էֆոն, իսկ գործիքավորումը կատարում է իր արդեն 10 տարվա գործընկեր Հմայակ Ռոստոմյանը:
«Նա (Ռոբերտ Քոչարյանը:- Տ.Մ.) թալանչիական կապիտալի ներկայացուցիչ է: Նա էլեմենտար, տարրական քաղաքագիտական ո՛չ կուլտուրա ունի, ո՛չ գիտելիքներ: Ընդհանրապես՝ այդ ֆիգուրան ես չեմ ընդունել»:
Կոնկրետ խոշոր բիզնեսում պատահական մարդիկ չկան, և առանց իշխանության վերնախավի «քարտ բլանշի»` նրանց ձեռք տալը կարող է անախորժ պատմությունների պատճառ դառնալ։
Եթե Լ.Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, Դուք կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը՝ հարցին, Հրանտ Բագրատյանը կրկին կատակելով պատասխանեց. «Աղջիկ ջան, ես իմ մորաքրոջը 100 անգամ ասել եմ` եթե ինքը տղա ծնվեր, հաստատ քեռիս կլիներ»:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիի Գ. Նժեդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարեւանությամբ, կառուցում է գազալցակայան:
Եթե Կառավարությունում պահանջ էր դրել, որ արգելոցը պիտի դառնա արգելավայր, պիտի պատերազմ սկսվեր:
Հայրենի իշխանությունները գրեթե ամեն օր խոսում են ՓՄՁ ոլորտի զարգացման անհրաժեշտության, ծրագրերի և կատարված քայլերի մասին։ Սակայն չգիտեն ՓՄՁ ոլորտի անգամ պաշտոնական ցուցանիշները։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե այսօր ժամը 11:15-ին ՀԱԿ խմբակցությունն ԱԺ քարտուղարությունից ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար համապատասխան ձևաթուղթ է վերցրել:
Խորհրդարանական չորս խմբակցությունների՝ ներկայացուցիչները (ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն), հայտարարել են, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:
«Անի» թաղամասի ծայրամասում գտնվող շենքերից մեկի առաջին հարկում է բնակվում միայնակ մայր Գայանե Գևորգյանն իր երկու մանկահասակ երեխաների և հիվանդ ու տարեց ծնողների հետ:
«Այնտեղ լինելու է լուրջ տուրիզմ, լուրջ հյուրանոցներ, ինչ-ոչ շինություններ, ինչը մեզ համար բացարձակ անընդունելի է»:
Հեռուստատեսությամբ ցույց տվեցին մի մարդու, որը երևի կշռում էր մոտավորապես 45 կգ, և այդ մարդն իր զինամթերքով կարող էր արջի դեմ դուրս գալ, սպանել և´ բեզոարյան այծին, և´ արջ:
Վարդապետյանն էլ կդառնա ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ` փոխարինելով ֆորմալ առումով «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանին:
«Վարչապետը, հավանաբար, ուզում է իշխանության վերնախավում գտնվող ամեն մեկին գոնե մի կենսաթոշակային հիմնադրամ նվիրել»:
«Ես փողոցով ման եմ գալիս, անգլուխ մարդ շատ եմ տեսնում, բայց չորս գլխանի մարդ չեմ տեսել: Այդ «վայ գիտնականները», շառլատանները ամեն օր հայտարարում են հեռուստացույցով, որ մեռելածին և հրեշածին երևույթներ է բերում գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը»:
Այսօր Ազգային ժողովը քվեարկության կդնի 2013թ. պետական բյուջեի նախագիծը, որի քննարկումները, մեղմ ասած` աբսուրդի թատրոն էին հիշեցնում:
Դերասան Վարդան Պետրոսյանը մեզ հետ զրույցում՝ պատասխանելով հարցին` ինչպե՞ս կպատկերեր ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը իր ներկայացման մեջ, պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, թե ինչպես կներկայացներ այդ գործը, քանի որ դա լուրջ և դելիկատ նյութ է, և նման կատակներ անելիս պետք է շատ երկար մտածել: