Հրանտ Բագրատյանը նույնիսկ պահակ կաշխատի Սերժ Սարգսյանի մոտ, եթե…
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ հարցին, որ եթե մինչև դեկտեմբեր երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը կատարի իրենց բոլոր պահանջները՝ բացի հրաժարականից, արդյոք հնարավո՞ր է, որ իրենք նախագահական ընտրություններում սատարեն նրա թեկնածությունը, պատասխանեց. «Եթե ես տեսնեմ, որ Սերժ Սարգսյանը շատ լավ նախագահ է երկրի համար, ոչ միայն կպաշտպանեմ, այլ կգնամ, կասեմ՝ ի՞նչ անեմ՝ պահակ ընդունեք, օգնեմ Ձեզ, ինչի՞ չէ, մեր երկրի մասին է խոսքը: Եթե տեսնեմ՝ արտագաղթը կանգնել է, եթե տեսնեմ՝ մի նախագահ ունենք՝ օ, օ, օ՝ իհարկե…»:
Հ. Բագրատյանի խոսքով՝ ինքը խորհուրդ կտա Ս. Սարգսյանին մեկ անգամ կարդալ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: «Ձեզ համար ի՞նչն է կարևոր՝ բյուջե՞ն: Բյուջեից դուրս, տնտեսությունից դուրս քաղաքականությունն ի՞նչ է՝ մունտիլովկա: Ձեզ համար մունտիլովկե՞քն են կարևոր, ինտրիգները, որոնք թեկուզ մեծամեծ մարդիկ խոսում են: Ռեալ կյանքը, ռեալ աշխատանքը՝ բյուջեն է»,- նշեց Հ. Բագրատյանը: