Վարդենիսի կամրջի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտ գտնվող 40 մ երկարությամբ և 4 մ բարձրությամբ կամուրջը փլուզվել է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ 15:30-ի սահմաններում, կամրջի փլատակների տակից փրկարարները դուրս են բերել մահացած երկու տղամարդու դի:
15:40-ի սահմաններում Ոստիկանությունն ու փրկարարները պարզել են մահացածներից երկուսի ինքնությունը: Նրանք են՝ Վարդենիս քաղաքի բնակիչ Վարուժան Սարգսյանը և Սևան քաղաքի բնակիչ Ներսիկ Մարտիրոսյանը: Մնացածների ինքնությունը պարզվում է: Նշենք, որ բոլորն էլ Վարդենիսի երկաթգծի աշխատակիցներ են:
Պարզվել է նաև, որ վիրավոր են նաև Վարդենիսի բնակիչներ Ռոբերտ Համբարձումյանը և Արգամ Անտոնյանը, ով ոտքերի կոտրվածք է ստացել: Նրան տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ Երևան: Մահացել է նաև Վարդենիսի բնակիչ Գագիկ Ավետիսյանը:
Shamshyan.com