
Chanel-ի ստեղծման պատմությունը` մեկ գովազդային հոլովակում (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է Բրեդ Փիթի մասնակցությամբ Chanel № 5-ի գովազդային հոլովակը: Հոլովակում ներկայացվում է Chanel օծանելիքի ստեղծման պատմությունը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես Կոկո Շանելի մտքում ծագեց արհեստական հոտ ստանալը, ինչպես որոշվեց շշի դիզայնը և այլն: Տեսահոլովակը կոչվում է «For the First Time»:
Նշենք, որ օծանելիքի ստեղծման օրից ի վեր, այդ ապրանքանիշը գովազդել են շատ հայտնի մոդելներ, դերասաններ: Բրեդ Փիթն առաջին տղամարդն է, ով գովազդելու է Chanel-ի հերթական ապրանքանիշը: