Արամ Մանուկյանը հանձնել է ձևաթուղթը

Այսօր առավոտյան ժամը 11:00-ին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ արձանագրության բաժին ներկայացրեց նոյեմբերի 21-ին, ժամը 12-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին ստորագրություններով ձևաթուղթը:

Արտահերթ նստաշրջան գումարելու համար համապատասխան ձևաթղթի տակ անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն կար 48 պատգամավորների ստորագրությունը: Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ի հետ կոսնուլտացիաների արդյունքում որոշվել է նախագահական ընտրություններից առաջ փոփոխություններ կատարել Ընտրական և Քրեական օրենսգրքերում, որտեղ կխստացվեն ընտրակեղծարարների համար սահմանված պատիժները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930