ԲՀԿ-ն չգիտի՞՝ Սերժ Սարգսյանի հեռացման պահանջ ունի՞ իր օրակարգում, թե՞ ոչ

Արդյոք ԲՀԿ-ի օրակարգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռացման պահանջ կա՞: Այսօր ԱԺ ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների այս հարցադրմանն ի պատասխան, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Առջևում նախագահական ընտրություններ են, և նախագահական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը ԲՀԿ-ն ասել է, որ առաջիկայում համապատասխան որոշմամբ հանդես կգա: Ավելին այս պահին թույլ տվեք չասել»:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե արտահերթ նիստին քվորում չի լինելու, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մենք հրավիրում ենք արտահերթ նիստ տվյալ օրակարգով մի քանի քաղաքական ուժերի: Գործընթացները ցույց կտան: Եթե գտնում են, որ այդքան սարսափելի է անգամ նախագիծը քննարկելը, ապա ես այստեղ մեկնաբանելու որևէ բան չունեմ»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս