ՀՅԴ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե նա ընդունի ՀՅԴ-ի կողմից առաջարկվող 7 կետերը

Հարցին, թե ՀՅԴ-ն իր առջև Սերժ Սարգսյանի հեռացման պահանջ դնում է՝ այսօր ԱԺ ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Երբ մենք կենտրոնում դնում ենք անձին, և փորձում ենք անձին հեռացնելու կամ անձին պաշտպանելու քաղաքականություն վարել, ապա մենք միշտ ձախողվելու ենք, որովհետև անձնապաշտությունը կամ անձնատելությունը երբեք չի բերում ժողովրդի բարեկեցության բարձրացման: Ամբողջ պատմությունն էլ դա է փաստում, երբ փրկչի ինստիտուտն ասում է՝ ամեն գնով գնանք փրկիչ ման գանք՝ չի աշխատում, չի կարողանում աշխատել, որովհետև քրիստանյա աշխարհն ունեցել է մի փրկիչ, նրան էլ խաչել ենք: Հիմա մենք չենք կարող գտնել նոր փրկիչ՝ ի դեմս մարդու»:

Իսկ հաջորդ հարցադրմանը, թե արդյո՞ք դա ենթադրում է, որ նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը, Ա. Մինասյանը պատասխանեց. «Եթե նախագահ Սերժ Սարգսյանն ընդունի յոթ կետերը, և երաշխավորի ու հասարակությունն էլ հավատա այդ յոթ կետերի փոփոխությանը, իսկ ինչո՞ւ՝ ոչ: Չէ՞ որ մեզ համար անձը երկրորդական նշանակություն ունի: Մենք պետք է առանջնորդվենք հետևյալ սկզբունքով՝ ոչ թե ընտրում ենք նախագահ, այլ՝ փոփոխություններ իրականացնող նախագահ, որը գալիս է ոչ թե բազմելու Բաղրամյան 26-ում, այլ գալիս է փոփոխություններ կատարելու: Եվ եթե այդպիսի մարդ ի հայտ կգա իշխանությունների միջից, ինչո՞ւ ոչ»:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս