«Խոսրովի» արգելոցը՝ զվարճանքի վա՞յր

«Հատուկ պահպանվող տարածքների մասին»  օրենքի նախագիծն ուսումնասիրվել է հասարակական կազմակերպությունների կողմից, առաջարկներն ու դիտողությունները ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարություն, բայց օրենքի նախագիծը կառավարություն հասել է առանց այդ առաջարկների ու դիտողությունների: Այս մասին այսօր տեղեկացրեց Էկոլոգիական դաշինքի համակարգող, «Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը:

«Բնապահպանության նախարարությունն օրենքով սահմանված կարգով պետք է անցկացներ լսումներ, որոնց պետք է մասնակցեին նաև հասարակական կազմակերպությունները, բայց դա չարվեց:

Երբ արդեն օրենքը գնաց  կառավարություն, պարզվեց, որ ոչ գիտահետազոտական կենտրոնի, ոչ կենդանաբանության և բուսաբանության ինստիտուտների առաջարկները չեն մտել օրենքի նախագծի մեջ, այսինքն` օրինագիծը ոնց կար, այնպես էլ գնացել է կառավարություն առանց առաջարկների ու դիտողությունների»,- ասաց Ադամյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ իրենք նամակ են գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը և պահանջել են, որպեսզի օրենքով սահմանված կարգով նորից անցկացվեն հասարակական լսումներ, որի ընթացքում կքննարկվեն այն բոլոր առաջարկներն ու դիտողությունները, որոնք ներկայացրել է հասարակական դաշինքը:

Կարդացեք նաև

Ըստ Սիլվա Ադամյանի`օրենքի ընդունումից հետո «Խոսրովի» արգելոցն այլևս կնմանվի արգելավայրի. «Այնտեղ լինելու է լուրջ տուրիզմ, լուրջ հյուրանոցներ, ինչ-ոչ շինություններ, ինչը մեզ համար բացարձակ անընդունելի է»:

Սիլվա Ադամյանը նաև հաղորդեց, որ ինքը պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է այն մասին, որ «Խոսրովի» արգելոցը դառնալու է զվարճանքի վայր: Այդ նախագիծն արդեն, ըստ Սիլվա Ադամյանի տեղեկությունների, պատրաստ է:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս