Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով Մոսկվայում ու Մոսկովյան շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը նշանակում է, որ Հայաստանն այսուհետ նաև ընդունում է, որ գտնվում է Թուրքիայի ազդեցության գոտում:
«Այս բանակցությունները, իմ կարծիքով, հաստատեցին, որ որպես միջնորդ՝ բանակցային գործընթացում առաջատարն Արևմուտքն է, և Ադրբեջանն ու Հայաստանն ավելի հակված են հարցերը լուծել հենց Արևմուտքի միջնորդությամբ՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ թեև ՌԴ-ն իր դիրքերը թուլացել է տարածաշրջանում, միևնույն է, մնում է լուրջ խաղացող տարածաշրջանում, և ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը չեն կարող անտեսել մասնակցելու այս հրավերը»,- «ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով քննարկումից հետո պատասխանելով մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին 168.am-ի հարցերին՝ նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝ իրավիճակի միակ և ուղղակի պատասխանատուները Հայաստանի օրվա իշխանություններն են:
Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, կտրվել է կապը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի հետ։
«Մեր անվտանգության համակարգը, մեր դիվանագիտությունը փլուզված է: Աշխարհում հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունենում. մենք շատ արագ գնում ենք դեպի երկրորդ սառը պատերազմի, որը կարող է նաև տաք պատերազմ լինել, աշխարհում դեռ երկու բևեռներ են ստեղծվում»,- Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:
«Իմանգալի Թասմագամբետովն առաջին անգամ որպես ՀԱՊԿ ղեկավար՝ Եռաբուր է այցելել. այսինքն՝ իրենք ցույց են տալիս, որ հատուկ վերաբերմունք ունեն, որովհետև մինչև հիմա արարողակարգով Ցեղասպանության հուշահամալիր այցն էր: Ոչ մի երկրի ոչ մի ղեկավար պաշտոնապես չի այցելել Եռաբլուր. սա գնացող կառո՞ւյց է,- շեշտեց քաղտեխնոլոգը՝ արձանագրելով նաև, որ հակառակի մասին են վկայում ՌԴ մասնակցությամբ տարածաշրջանում նոր ձևավորվող ալյանսները,- փորձում են ամրապնդվել տարածաշրջանում»:
168.am-ը Վահե Դավթյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այս հարցի առնչությամբ կա նաև իրանական և ռուսական կողմի լոյալությունը, այս պահին կարո՞ղ ենք ասել, որ «միջանցքի» հարցում կա որոշակի միջազգային կոնսենսուս, եթե՝ այո, ապա Հայաստանն ի՞նչ կարող է անել այս պարագայում:
Քաղաքագետ Դավիթ Հարությունովը 168.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տեղեկատվական ակտիվության վրա՝ նկատելով, որ Ադրբեջանն իր գործողություններից առաջ սովորաբար նման տեղեկատվական գործունեություն է իրականացնում:
Անդրադառնալով Արցախյան վերջին գործընթացներին՝ նա նկատեց՝ Արցախի Հանրապետության արդեն նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ ծրագիրն էր. նպատակն է բերել այնպիսի մարդու, որը կլինի կառավարելի, որ վերանան Արցախի սուբյեկտայնության մասին քննարկումները, և իրենց հետ կգնա միասնական ծրագրի։
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ Արևմուտքը Հայաստանի վրա և այլ ռեգիոններում ճնշումն ավելացնում է, որովհետև աշխարհը Երկրորդ սառը պատերազմի սկզբում է:
168.am-ի հետ զրույցում պատասխանելով այս հարցերին՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը նախ անդրադարձավ Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո ընդամենը վարչապետ է, այսինքն՝ իրական հայկական շահերի հետ որևէ կապ չունի։
«Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը բացվելուց հետո կոչ կանեմ, որ Հայաստանից դեպի Արցախ հոսքը լինի մի քանի անգամ ավելի շատ, քան Արցախից Հայաստան»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում կոչ արեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ հավելեով, որ դա կամքի ցուցադրություն կլինի:
Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին: Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մյունխեն՝ մասնակցելու փետրվարի 17-19-ն անցկացվող անվտանգության համաժողովին, որին մասնակցում է նաև Իլհամ Ալիևը:
168.am-ի հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ Հայաստանի փորձագիտական դաշտում հնչող գնահատականները, ինչպես նաև իշխանությունները լռությունն այսպես մեկնաբանեց՝ այն տարածքները, որոնք Լավրովը համարել էր «օկուպացված», ՀՀ իշխանությունը հանձնել է Ադրբեջանին, հետևաբար՝ այդ իշխանության շահերից չի բխում այդ թեման քննարկել ու պատասխանել Լավրովին։
«Արցախի պետնախարարը հայտարարեց, թե պետք է դիմանալ գոնե մինչև ապրիլ, իսկ նա պատահական չի խոսում։ Կարծում եմ՝ ինչ-որ բաներ նա կարողանում է անել, ամեն դեպքում նրա աշխատասենյակում Մոնթեի ու Լեոնիդ Ազգալդյանի նկարների հայտնվելը պատահական չէ»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «միջանցքների» միջև զուգահեռներ տանելու փորձերին՝ նկատեց. «Ըստ էության, Արցախի բնակչությունը հիմա պատանդի կարգավիճակում է, քանի որ Լաչինի միջանցքը գոյության ճանապարհ է: Սակայն դա ստիպման եղանակ է, որպեսզի ՀՀ-ն բացի Սյունիքի միջանցքը, որն ադրբեջանցիներն անվանում են Զանգեզուրի միջանցք:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սպասելի էր, թե ինչ վիճակ կարող է ստեղծվել Հայաստանի ու Արցախի համար։
«Պետք է հասկանալ՝ էս երկրի խնդիրները որտեղ են, և դրանցով զբաղվել, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծել ամեն օր, կամ փորձել մարդկանց ուշադրությունը շեղել՝ մինչև ադրբեջանցիներն ու թուրքերը կարողանան այս երկրի վերջը տալ»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը:
«Երկար ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում էին այն մասին, որ պետք է պայմանագիր ստորագրվի Հայաստանի հետ, բայց ինչ-որ պահից թե Ալիևի, թե Փաշինյանի խոսակցական լեզուն փոխվեց, նրանք սկսեցին պարզապես քննադատել միմյանց»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Կյանքի ճանապարհ. Հայկական օրակարգ» քննարկման շրջանակներում:
Հոկտեմբերի 17-ին Թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր, որին Հայաստանը թեև ուշացած, բայց դրական պատասխանեց։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօր «Հայկական օրակարգ. Սրընթաց զարգացումների շեմին» քննարկման շրջանակներում ասաց, որ 2018 թվականին ներկայիս իշխանությունը վերցնելով իշխանության ղեկը, հետևողականորեն փլուզեց պետականության հիմքերը։
«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցը։ Պատմաքաղաքագիտական քննության ձևաչափով ստեղծված աշխատանքը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային բանակցային գործընթացի պատմությունը՝ ցույց տալով բանակցային շարժընթացը, հիմնական հանգրվանները և հայկական կողմի դիրքորոշումների բնազարգացումը։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ԼՂ բանակցային գործընթացի տարածաշրջանային և միջազգային քաղաքական համաշարին։
«Չի բացառվում, որ այս անգամ հանդիպումը մեծամասամբ վերաբերի կոմունիկացիաներին, քանի որ այդ հանդիպմանը նախորդել են մի շարք իրադարձություններ՝ ՀՀ սահմանում անցակետերի տեղադրում, Բերձորի հանձնում և այլն։ Այդուհանդերձ մտածել, որ այդ հանդիպման ժամանակ Հայաստանի դիրքորոշումներով որևէ փոփոխություն կնկատվի՝ չեմ կարծում։ Պարզ է, որ կա որոշակի ուղեգիծ, որն իրականացվում է»,- նշեց քաղաքագետը։