Փաշինյանն Ադրբեջանի Պատրոն Դավոն է. նա Ալիևի ամենախոշոր զենք մատակարարողն է. Բենիամին Մաթևոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ոչնչի մասին չխոսելով՝ երեկ Փաշինյանն ասաց, որ անկլավները մենք հանձնում ենք։
- Այս իշխանությունների սպեցիֆիկան կայանում է նրանում, որ նրանք օրվա կուրսով առաջնորդվող քաղաքական գործիչներ են։
- Թող Հայաստանում մարդիկ չկարծեն, որ Արցախից մեծ ռեսուրս ունեն։ Պրահայի հայտարարությունից հետո Արցախը դիմակայեց 11 ամիս։ Չեմ կարծում, որ Հայաստանն այդքան կդիմանա Գրանադայից հետո։
- Փաշինյանը երբեք պրոռուսական և պրոարևմտյան աթոռի վրա չի նստել․ այդ աթոռը պրոթուրքական է։ Նա միայն պրոթուրքական ազդեցության պարագայում կարող է հույս ունենալ Հայաստանում շարունակել իր քաղաքական գործունեությունը։
- Երբ սեզոնային պրոռուսական սրացումն անցնի, ու Փաշինյանը վերադառնա իր 2018թ․ որդեգրած գծին, մենք կտեսնենք ՌԴ-ի հասցեին շատ ավելի սուր ու կոշտ հայտարարություններ։
- Հայաստանում հակառուսական տրամադրությունների թիվ 1 գեներացնողը հենց Ռուսաստանն է։
- Ինձ համար զարմանալի է՝ ինչպե՞ս կարող էր ՌԴ-ն չհաշվարկել, որ Նիկոլ Փաշինյանը կլինի այն ղեկավարը, որն Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում։
- Ցավոք սրտի, ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանը չունի արագ արձագանքման ունակություն։ Մեր սխալվելու գինը շատ ավելի մեծ է․ կանգնած ենք պետականության կորստի առաջ։
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա Բաքվում են Արցախի ռազմաքաղաքական գործիչները՝ ես համոզված եմ, որ Հայաստանին պարտադրելու են թուղթ ստորագրել։
- Պատահական չէ, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մասին խոսվեց Արցախից ռուս խաղաղապահների դուրս գալու համատեքստում։ Նիկոլ Փաշինյանի համար ձեռնտու չէ, որ Արցախից ռուս խաղաղապահները դուրս գան Հայաստանով։ Նա նրանց որպես իր իշխանությանը սպառնալիք է դիտարկում։ Այդ մտավախությունը նաև Էրդողանն ունի։
- Եթե Հայաստանը կորցնի Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողությունը, և Իրանն ու Ռուսաստանը չկարողանան ռազմական օգնություն ցուցաբերել, նրանք կզրկվեն տարածաշրջանում իրենց դիրքերից։ Հետևաբար՝ դժվար չէ գլխի ընկնել՝ ում համար ինչ վտանգ կարող է ներկայացնել Սյունիքի կորուստը։
- Փաշինյանը գնում է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը սառեցնելու ճանապարհով։ Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ 102-րդ ռազմաբազան կշրջափակեն, կամ «Էրեբունի» օդանավակայանը ռուսները չեն կարողանա օգտագործել։
- Փաշինյանն ու Ալիևը փուլ առ փուլ չեղարկեցին Նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Մնացել է միայն 9-րդ կետը։ Ի դեպ, տարածաշրջանային գործընթացները հիմա հենց այդ կետի շուրջ են տեղի ունենում։ Խնդիրը Զանգեզուրի միջանցքի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության հարցին է վերաբերում։ Փաշինյանը սաբոտաժի է ենթարկում Նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
- Հայաստանը շրջափակված է Իրանով, Ադրբեջանով, Թուրքիայով, Վրաստանով։ Ես ուզում եմ հոդաբաշխ բացատրություն ստանալ՝ եթե պատերազմ եղավ, Հայաստան որտեղի՞ց է զենք մտնելու։ Ես կասկածներ ունեմ, որ Թուրքիան թույլ կտա, որ իր տարածքով զենք մտնի Հայաստան։ Թույլ տալո՞ւ են, որ Վրաստանի տարածքով զենք մտնի։
- Ամեն ինչ անում են, որ մեզ արժանացնեն Գազայի բնակիչների ճակատագրին, որ փախչելու տեղ էլ չունենանք։
- Եթե Փաշինյանը 8 գյուղերը հանձնի Ադրբեջանին, մենք Հայաստանի տարածքում Լաչինի միջանցքներ ենք ունենալու, և այդ միջանցքների վերահսկողությունը ոչ թե ռուսների, այլ ադրբեջանցիների վրա է լինելու։ Հնարավոր չի լինելու գնալ Իրան ու Ադրբեջան։ Արտաքին աշխարհի հետ կապը փաստացի լինելու է Ադրբեջանով և Թուրքիայով։ Սա այն իդեալական մոդելն է, որին տանում է Փաշինյանը։ Միայն այս դեպքում նա կարող է մնալ իշխանության։ Արդյունքը կլինի այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան զորքերը կշարեն Հայաստանի սահմանին ու կանեն այն, ինչ արեցին Արցախում՝ դուրս գալու ժամանակ կտան մեզ։
- Հայաստանի քաղաքական դաս ասվածը լավ չի հասկացել՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Մանուկյանին Բաքուն ինչո՞ւ է կալանավորել։ Ադրբեջանի խնդիրը հետևյալն է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից հստակ ցուցմունքներ կորզել առ այն, որ Արցախի պետական իրավական կարգի ձևավորման հարցում մեծ դեր են ունեցել Հայաստանի իշխանությունները։ Դա հնարավորություն կտա Հայաստանից պահանջել ռեպարացիաների հատուցում։ Իրենք պահանջելու են նաև կամ արտահանձնել Ադրբեջան, կամ որևէ կերպ պատժել Հայաստանի տարբեր տարիների քաղաքական ղեկավարությանը՝ որպես ռազմական հանցագործների։
- Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանի ղեկավարությունը ստորագրի Հայաստանը լուծարելու փաստաթուղթ։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա կանի։
- Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի Պատրոն Դավոն է։ Ինքն Ադրբեջանին ամենախոշոր զենք մատակարարողն է։
- ԽՍՀՄ-ը մի շատ կարևոր կարմիր գիծ հատեց․ փլուզեց Բեռլինի պատը։ Դրանից հետո փլուզվեց ԽՍՀՄ-ը։
- Խնդիրը ոչ միայն Փաշինյանն է, այլև այն, որ հակադիր, այլընտրանքային բևեռում հստակ գնահատականներ չեն տրվում և չի ներկայացվում այլընտրանքային գաղափար։ Հայաստանի պետականությունն ազատ անկման մեջ է, և ոչ ոք չի փորձում կանխել դա։ Մարդկանց հետ աշխատել է պետք, պետք է լինեն ինստիտուցիոնալ կառույցներ ու քաղաքական պրոցեսներ գեներացնել։
- Լիդերի հարցը կարևոր է, բայց քաղաքական գործընթացը պետք է բերի նրան, որ լիդերն ուրվագծվի։ Տարբեր ճանապարհներ կան՝ իմպիչմենթ, միջազգային կառույցների հետ հստակ աշխատանք, երկիշխանություն, ուժային ճանապարհ։ Չընտրվեց այս ճանապարհներից ոչ մեկը։
- Եթե գործարք տեղի չունենար, Ավինյանը չէր ընտրվի քաղաքապետ, բայց Ավինյանը շատ մեծ հարված ստացավ։ Հասարակությունն իշխանությանը մերժեց ՀՀ 3 խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Նոնսենս է, երբ հասարակությունը մերժում է իշխանությանը, իսկ ընդդիմությունը չի կարողանում նյութականացնել այդ ընդվզումը։
- Ես չեմ զարմանա, որ Ամուլսարի մոտ ցույցեր անող բնապահպանները հայտնվեն Մեծամորի ատոմակայանի մոտ։
- Կզարմանա՞ք, եթե Կարո Փայլանը դառնա Թուրքիայի դեսպանը Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում։