«ՈՒՐԱՑՄԱՆ ՄՈԴԵԼ»,- 168․am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այս հակիրճ բնութագրումը տվեց Նիկոլ Փաշինյանի՝ շուրջ 1,5 ժամանոց ելույթին։ Իսկ ՔՊ քաղաքական ու հոգևոր առաջնորդն այսօր երկար ելույթով վստահեցրել էր՝ քանդել են Հայաստանի վրա կախված հազարամյա անեծքը, ինչը մեզ թույլ չի տվել ունենալ իրապես ինքնիշխան պետություն, որ հայ մայրերն իրեն ուղարկել են խաղաղության հետևից, որ հռչակելու […]
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք․ կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
««Թրամփի կածանի» հետ կապված վերջին օրերին ամբողջ թիմը կուրծք է ծեծում, թե՝ ինքնիշխանություն, սուվերեն տարածք, սակայն, ինչքան էլ բարբաջեն այս թեզերի մասին, միևնույն է, կա գետնի վրա մի իրողություն, երբ ադրբեջանցին անցնելու է ՀՀ սուվերեն տարածքով, և նրանց շարժի վերահսկողությունը հայկական կողմից չի լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Որևէ նշան չեմ տեսնում, որ Թուրքիան պիտի գնա սահմանների բացման, կամ՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված չի ֆորմալիզացված փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ իրենք կխոսեն, ինչ-որ հնում ձեռք բերված, բայց դեռևս չկատարված փոքր պայմանավորվածություններ գուցե կատարվեն, կամ՝ մասնակի կատարեն, կամ գուցե հռչակագրային տոնայնությամբ արձանագրեն հայ-թուրքական հարաբերություններում առկա առաջընթացի մասին, բայց լուրջ տեղաշարժեր, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև ստորագրված պայմանագիր չկա, ես չեմ սպասում»։
«Բաքվում պահվող գերիների ու պատանդների խնդիրը մեր իրական ցավն է, տեսնում ենք՝ ինչ կտտանքների են նրանք ենթարկվում, բայց էմպատիա չունենք, չենք հասկանում, որ մեզ են ստորացնում։ Գերիների վերադարձը մեզ համար պետք է լինի օրակարգային հարց, բայց այն շրջանցվում է։ Ալիևի նպատակն այդ մարդկանց «պատժելն» է, որպեսզի մյուսների համար օրինակ լինի։ Եթե այսպես շարունակվի, Ալիևը կարող է ցուցակ կազմել, մարդկանց անուններ տալ, ասել՝ «ռազմական հանցագործներ են», մեր նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հետախուզման միջոցով վերցնել ու պատանդ տանել, նախկին նախագահներին, նախարարների»։
Օրեր անց Բաքվում կփակվի Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, որի ներկայացուցիչներն ըստ էության միակն էին, որ կարող էին այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովել նրանց և Հայաստանում գտնվող հարազատների միջև կապը։
«Ասել, թե կալանավորումն ու կալանքի երկարաձգումն ապօրինի է, քիչ է․ Սամվել Կարապետյանը միաժամանակ և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի քաղաքական պատանդն է այսօր, քանի որ նաև Ալիևն է թիրախավորում բոլոր նրանց, ովքեր դեմ են հողերի հանձնմանը, զիջումներին և այլն»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացմանը՝ նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Այս օրերին հաճախ տեսակետներ են հնչում, որ Պուտին-Թրամփ բանակցությունները միջազգային հարաբերությունների ճարտարապետության հնարավոր փոփոխության նոր սկիզբ են դառնալու, իսկ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նաև վստահեցնում է՝ Ռուսաստանի համար Կովկասն արդեն առաջնահերթություն է դառնալու։
«Ի՞նչ է ստանալու Հայաստանը․ էլի խոսքը խաղաղության մասին է, խաղաղության առևտրի։ Այսինքն՝ նույն ապրանքն Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին մի 10 անգամ արդեն վաճառել է, ինչն էլի վերջնական չէ։ Բայց, ամեն դեպքում, Հայաստանը ստանում է պատրանք, որ ունենալու է խաղաղություն»,- հավելեց նա։
«Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի համար չի խաղում, այլ այս խաղի մեջ շատ ավելի մեծ խաղ է դիտարկում, ամեն ինչ մանրուքների մեջ է։ Կրկնում եմ՝ այս ամենի մեջ որևէ դրական բան մի սպասեք, որովհետև բանակցությունների սեղանի շուրջ պարտվածը հերթական անգամ «ծեծ» է ուտելու»:
«Սին են այն հույսերը, որ եթե վաղը «միջանցքի» հարցը լուծվի, «Խաղաղության պայմանագրի» հարցը կլուծվի, բայց դա կարող է գործընթացը մի քիչ արագացնել։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանն այդ պայմանագրից առանձնապես շատ բաներ չի կարող ակնկալել, դա կարող է ինչ-որ առումով մի քիչ նվազեցնել լարվածությունը, բայց վերջին 1-1,5 տարվա փորձը կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են առանց այդ փաստաթղթի էլ ապրել, այն այդպես որոշիչ դերակատարում չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունովը։
«Հայաստանի ներքին ու արտաքին կյանքի վրա 2 ազդող հիմնական գործոն կա․ առաջինը՝ դրսի ճնշումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու հարցով, երկրորդը՝ նախընտրական քարոզարշավը, որը մեկնարկել է նույնիսկ անցյալ տարվա վերջից։ Մնացած գործոնները, այդ թվում՝ եկեղեցու վրա հարձակումները, պայմանավորված են այս 2 իրողությամբ»,- 168․am-ի հետ զրույցում այս պահին առկա քաղաքական իրավիճակին անդրադառնալով՝ նշեց քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը։
«Այդ գործընթացն այս պահի դրությամբ պաուզայի վրա է և կարիք ունի ճիշտ կոմունիկացիայի թե՛ քաղաքական գործընկերների, թե՛ հանրության հետ»,- պարզաբանեց նա։
Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է իր նոր նախագիծը՝ «ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ․ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ», որը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել ՀԱԵ պատմության, ընթացիկ գործունեության և հեռանկարի խնդիրներին, ինչպես նաև ցույց տալ, որ այդ՝ մեր հասարակության համար էական հարցերը հնարավոր է արծարծել բանիմաց փաստարկների հիման վրա հենվող ռացիոնալ քննարկումների միջոցով։
Փաշինյանի ասուլիսի ամենակարևոր նորությունն այն էր, որ նա միջանցքն արդեն հանձնել է։ Փաշինյանի հիմնական խնդիրը ոչ թե Հայաստանը լուծարելն է, այլ իր՝ իշխանության մնալը, և եթե դրա գինը Հայաստանի լուծարումն է, ինքը դրան դեմ չէ։ Նրա գերխնդիրը պաշտոնում մնալն է։ Ժամանակ առ ժամանակ նրա երաշխավորները փոխվում են։
«Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսով նախ ամփոփում էր Ստամբուլ-Աբու Դաբի-Բրյուսել հանդիպումները, ապաև՝ ամերիկյան բանակցությունները,- 168․am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ շեշտելով,- ԱՄՆ-ի հետ որոշակի բանակցություններ, ակնհայտորեն, եղել են։ Մենք տեսել ենք, թե ամերիկյան կողմն ինչ հայտարարություններ էր անում՝ բացահայտելով ոչ թափանցիկ գործընթացների մասին։ Ու այդ բոլոր գործընթացները չունեն ժողովրդի աջակցությունը։ Ու այստեղ հարց է՝ ո՞վ է այս քաղաքականության շահառուն և ի՞նչն է վերջնանպատակը»։
Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթ է նախատեսված՝ մինչև նրա կալանավայր՝ Ազգային Անվտանգության ծառայության մեկուսարան, որտեղ, ի դեպ, այս պահին կալանքի տակ են պահվում նաև Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականները՝ Բագրատ և Միքայել սրբազանները։
«Դատարկ տեղում խոսել ձեռքբերումների ու պատմականության մասին, քարոզչություն է։ Իրականում ոչ մի նորմալ բանակցային գործընթաց չկա, առարկա չկա բանակցելու, ուղղակի ցանկություն կա՝ մի կերպ հասնելու Թուրքիա, ցույց տալու, որ մենք պատրաստ ենք այս կողմ գնալ։ Ի դեպ, երբ Փաշինյանը գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նույնիսկ ընդունելության չարժանացավ»,- հավելեց նա։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովն այս պատերազմում տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավվածության մասին 168․am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նկատեց, որ Իրանը մինչ այս արդեն իսկ չեզոքացրել էր Իրանի այն դաշնակիցներին, որոնք պոտենցիալ ունեին ներգրավվելու։
Իսրայելն աննախադեպ հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա միջուկային ծրագիրը և բարձրաստիճան զինվորականներին․ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են՝ զոհվածների թվում են բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։ Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տեղեկացրել է՝ ԱՄՆ-ի կողմից հարվածներին որևէ ներգրավվածություն կամ օգնություն չի եղել։
Վերջին 3 ամիսներին Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչների կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։ Ադրբեջանական կողմի հռետորաբանությունն էլ աստիճանաբար ավելի է կոշտանում, ընդհուպ նրանց թիրախում է հայտնվել նաև Առաքելական եկեղեցին, քանի որ Կովկասի մուսուլմանների առաջնորդը հայտարարում է, որ «Առաքելական եկեղեցին սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։
Քաղաքագետը պարզաբանեց՝ եթե ընդդիմադիր նախաձեռնողները համարում են՝ իմպիչմենտը կարող է դառնալ այն թրիգերը, որը փողոց կգեներացնի, ապա դրան հակադրվող ընդդիմադիր ուժը նշում է՝ փողոցը պետք է լինի, որպեսզի իմպիչմենտը ռեալ դառնա։
«Մենք ինչո՞ւ ենք մոռանում, որ Խորհրդային Հայաստանն էր, որ գիտական ու կրթական բարձր աստիճանի հասավ, առաջին տեղերում էինք։ Զարգանում էր ինդուստրիան, էլեկտրոնիկայի զարգացման մասին էլ չեմ խոսում։ Ինքս պատիվ եմ ունեցել աշխատելու Անդրանիկ Իոսիֆյանի հետ, ով ակադեմիայի նախագահն էր ու հետևում էր այս զարգացումներին։ Այնպես որ, բոլոր նրանք, որոնք հակակրանք ունեն այդ հաղթանակի նկատմամբ՝ գուցե թշնամի երկրի քաղաքականությունն են առաջ տանում»։
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փեզեշքիանի վերոնշյալ հայտարարություն ուղղված է ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի իշխանություններին:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով այս գործընթացին՝ նկատեց՝ թեև այս պահի դրությամբ իրատեսական չի համարում իմփիչմենթի մեկնարկը՝ նկատի ունենալով իշխանության՝ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն կազմելու հանգամանքը, սակայն տեսականորեն չի բացառում փողոցի ակտիվ աջակցության պարագայում այս ուղղությամբ հնարավոր տեղաշարժերը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով այս համայնքներում ոչ իշխանական թեկնածուների հաղթանակին՝ շեշտեց․ «Գյումրու ու Փարաքարի արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի՝ «նախկիններ-ներկաներ» հնարքն այլևս չի աշխատում։ Ու մասնավորապես Գյումրիում, ըստ էության, իշխանության է վերադարձվել մարդ, որն ուղղակիորեն ասոցացվում է նախկինների հետ՝ 13 տարվա քաղաքապետը։
Գյումրին նոր քաղաքապետ ունի՝ հին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմքով․ այսօր նա ընդդիմության 18 ձայնով ընտրվեց։ Սարիկ Մինասյանը չէր ներկայացել ավագանու արտահերթ նիստին, ավելին՝ կոչ էր արել, թե Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, և առաջարկել գնալ արտահերթ ընտրությունների։
«Ցավոք սրտի, ընդդիմության այդ հատվածը, որն ազնիվ աշխատելու պարագայում կարող էր լավ պոտենցիալ ունենալ ու օգտակար լինել՝ դավաճան իշխանությանը հեռացնելու համար, ինքն իրեն այս պահին խայտառակում է՝ էժան քաղաքական հնարքներ գործադրելով, նաև իրենց անվստահելի դարձնում թե՛ հանրության աչքերին, թե ընդդիմության մյուս ճյուղերի»։
«Գյումրու ընտրությունները միայն մասնակիորեն են եղել քաղաքական․ եթե համեմատենք Երևանի ընտրությունների հետ, դրանք ավելի քաղաքականացված էին։ Մենք այստեղ տեսանք, որ մարդկային գործոնը մեծ դեր խաղաց, ու այդ գործոնն ինքնին նվազեցնում է քաղաքական կոմպոնենտը»։
«Այո, իշխանությունները նախապատրաստվում են ընտրական, կամ՝ գուցե ոչ ընտրական գործընթացների (քանի որ նաև նրանք են ենթադրում, որ երկրում կարող են լինել ներքաղաքական զարգացումներ, որոնք պայմանավորված չեն զուտ ընտրական տրամաբանությամբ), իրենք էլ են փորձում պատրաստվել այդ գործընթացներին՝ հասկանալով, որ լեգիտիմ ռեսուրսների զգալի պակաս ունեն: Վերջինը ցույց են տալիս նաև սոցիոլոգիական հարցումները․ ի դեպ, հենց նախօրեին արված հարցումներից մեկով, օրինակ, հարցվածների 65,6 տոկոսը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից։