Արձանագրեցին, որ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական գործոնը զգալիորեն նվազել է. Վիգեն Հակոբյան

Քաղաղաքագետ Վիգեն Հակոբյանն Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի հիմնական առանցքը համարում է Արցախի շուրջ ու Արցախի ներսում տեղի ունեցող գործընթացները՝ նկատի ունենալով այս հեռախոսազրույցին նախորդած անոնսը:

«Երբ Արցախում իշխանափոխություն տեղի ունեցավ, և, ըստ էության, պաշտոնական Երևանը զգալիորեն թուլացրեց իր կապերն այնտեղի ղեկավարության հետ, և ներազդման մեխանիզմներ կորցրեց, միջազգային կենտրոններում արձանագրեցին, որ Փաշինյանի աշխարհաքաղաքական գործոնը զգալիորեն նվազել է,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ մանրամասնելով,- Սա նշանակում է, որ Փաշինյանի հետ շատ բան կարելի է պայմանավորվել, բայց  դա չի նշանակում, թե նա ի վիճակի կլինի իրականացնել:

Կարծում եմ՝ այս իրավիճակը մտահոգում է թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, և թե՛ նրանց հետևում կանգնած աշխարհաքաղաքական պրոցեսները մոդերատորություն անող կենտրոններին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս