Հայոց բերդաքաղաք Շուշին ազատագրվել է 30 տարի առաջ` 1992թ. մայիսի 8-ին, սակայն, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրեց այն: Այսօր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Շուշին պետք է ազատագրվի ոչ թե խոսքով, այլ գործով:
Թուրքիան «չի մարսում» «Նեմեսիս» գործողության հերոսների արձանի տեղակայումը մայրաքաղաք Երևանում այն դեպքում, երբ դա մասնավոր նախաձեռնություն էր, իսկ իշխանությունը հրաժարվել է ընդհանրապես պահանջատիրությունից և թրքահաճո քաղաքականություն է վարում։
«Ադրբեջանը չի թաքցնում, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո դատի է տալու Հայաստանին՝ պահանջելով ռեպարացիաներ (ռազմատուգանք). 13 տրիլիոն դոլարի է հասնելու պահանջը, և ՀՀ քաղաքացիներն ու նրանց սերունդները ստիպված են լինելու դա մարել»,- ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով նախաձեռնած ստորագրահավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում նշեց ամերիկահայ լրագրող Ալիսոն Թահմազյանը:
«Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններին, որոնք հնչել էին Բաքվի բռնապետ Ալիևի հայտարարություններին զուգահեռ:
Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։ Ուշագրավ է, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս սադրանքին՝ նշեց, թե այդ սցենարը կանխատեսվել է, և այդ սցենարի շրջանակում կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է: 168.am-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե նմանատիպ իրավիճակներում ովքե՞ր պետք […]
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Իր խոսքում նա հայտարարեց, թե մարդիկ հավատում են իշխող ուժի՝ ՔՊ-ի «Ապագա կա» կարգախոսին:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն այն կարծիքին է, որ Տեղ գյուղի զինված ագրեսիան կարող է երրորդ կողմից հրահրված լինել:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նշեց՝ չի բացառվում, որ Մյունխենի համաժողովի օրինակով հանդիպում կազմակերպվի Վաշինգտոնում: Սակայն, ըստ նրա, այս հակամարտությանը հարկավոր է ռեգիոնում անմիջականորեն ակտիվ աշխատող միջնորդ, քանի որ Երևան-Բաքու ուղիղ շփումները, դատելով վերջին իրադարձություններից, չեն ստացվում և գործընթացը մտցնում են փակուղի:
«Պատերազմը չի ավարտվել. մենք պատերազմի մեջ ենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
«Մենք գործ ունենք կոմպլեքս դավաճանության հետ,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով,- Ինքը՝ Փաշինյանը, հայտարարում է՝ բանակ չկա, զինվոր չկա, գեներալներից ձերբակալում է ամենաարժանիներին: Ինքը մի դուխով տղա է տեսնում, հալածում է, որովհետև եղել է վախկոտ, որովհետև իրեն իրենց գյուղում ճնշել են, ինքը վիրավորված է, ունի թերգիտելիքներ, թերզարգացվածություն. այդպես էլ չկարողացավ բուհ ավարտել:
«Մենք մի շարք հարցեր տվեցինք Գլխավոր դատախազին, բայց սպառիչ պատասխաններ չստացանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողներից մեկի պապը:
«Փաշինյանը մեզ չընդունեց, բայց փոխարենը՝ դատախազն ընդունեց»,- այսօր Զինվորական դատախազի հետ հանդիպումից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողներից մեկի պապը:
«Ամբողջ գործողությունը քննչական փուլում է, քննչական գաղտնիք չենք կարող բացահայտել, բայց հույս ունենք, որ գործը ճիշտ ուղղությամբ է գնում»,- այսօր Զինվորական դատախազին հանդիպելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի հայրը:
«Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Գիտեք նաև՝ խնդիր ենք առաջադրել 2023 թվականին ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ»,- սա տնտեսության առկա վիճակի մասին Վիճակագրական կոմիտեի և Նիկոլ Փաշինյանի տեսակետն է, որը նա հանրայնացրել է կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը 4.5 ժամ տևողությամբ ասուլիս տվեց և 4.5 ժամվա ընթացքում մի քանի անգամ հանդես եկավ ինքնախոստովանական ցուցմունքներով՝ ինչպես իր կառավարման ձախողումների, այնպես էլ՝ Կառավարության ծրագրի ընդունած դրույթները չկատարելու մասին։
Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին հարցը:
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան՝ վստահեցրեց՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում, հարաբերությունները շատ անկեղծ են:
«Մի կողմից՝ Բաքվում սահմանվել է նշաձող, այն, թե Ղարաբաղ գոյություն չունի։ Այդ նշաձողը խաղաղության շուրջ գործընթացում Բաքվի համար ստեղծում է խնդիրներ։ Մյուս կողմից՝ Երևանն իր համար սահմանել է կարմիր գծեր և հասկանում է, որ այդ կարմիր գծերը հատելը քաղաքական հնարավորությունների սահմաններից դուրս է։ Երևանը խաղաղության մասին խոսում է՝ տակտիկական նկատառումներից ելնելով, որով Երևանը փորձում է ցույց տալ, որ տրամադրված չէ ռազմական գործողությունների»,- ասաց Բադալյանը։
«Բավականին շատ գործիքկազմ կա, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ն՝ այն կողմը, որը ցանկանում է նման արդյունքի հասնել, նման ցանկություն ունենա»,- Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունների մասին 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց իրավաբան Արամ Օրբելյանը։
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ Արևմուտքը Հայաստանի վրա և այլ ռեգիոններում ճնշումն ավելացնում է, որովհետև աշխարհը Երկրորդ սառը պատերազմի սկզբում է:
Փաստն այն է, որ Ռուբեն Վարդանյանն ինքը հրաժարական չտվեց, և, ըստ էության, դրանով ֆիքսեց իր քաղաքական հայացքների տարբերությունը՝ թե՛ Արցախի այսօրվա ղեկավարության, թե՛ ՀՀ այսօրվա ղեկավարության միջև:
Մյունխենում ամերիկյան պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ, ապա նրանց հրապարակային բանավեճը հերթական կորսված հնարավորությունն էր Հայաստանի և Արցախի համար։ Փակ դռների հետևում Ալիևը Փաշինյանին առաջարկել է ադրբեջանական անցակետ դնել Արցախի մուտքի մոտ, իսկ հայկական կողմից որևէ արձագանք չկա։ Երբ Ալիևն ընդունում է, որ հայկական կողմի նոր առաջարկները քայլ առաջ են, նշանակում է՝ Երևանը համաձայնել է հերթական զիջումներին։
«Երբ ընտրություն է լինում, իշխանությունները մեզ բոլոր տեղերից կարողանում են գտնել, որ իրենց ընտրենք՝ Ալեն Սիմոնյան, Փաշինյան, իսկ հիմա, երբ իշխանությունը մեզ է պետք, ինչո՞ւ չենք կարողանում իրենց գտնել, ինչո՞ւ չեն ներկայանում»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներից մի կին:
Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին: Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մյունխեն՝ մասնակցելու փետրվարի 17-19-ն անցկացվող անվտանգության համաժողովին, որին մասնակցում է նաև Իլհամ Ալիևը:
Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ երեկ Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և հայկական կողմի առաջարկները փոխանցել են ադրբեջանական կողմին: Փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
Փաշինյանը հրապարակային սակարկության է հանել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի սահմանադրական տարածքը։ Նա տարածքի վաճառական է՝ պետք լինի՝ Արցախը կզիջի, անկլավներ կտա, կհամաձայնի Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցմանը, այս ամենի մասին նա բազմիցս խոսել է, միայն թե հանկարծ որևէ բան չսպառնա իր իշխանությանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի այս բացահայտմանը, Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը նշեց՝ եթե Հայաստանի կողմից քիչ թե շատ դիվանագիտական աշխատանք լիներ, կամ լիներ հայկական շահը և ոչ թե՝ թուրք-ադրբեջանականը սպասարկող իշխանություն, ապա Հայաստանը չէր հայտնվի այն վիճակում, որում է՛ հիմա։
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծերին:
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին օրենքի նախագիծը:
Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է մեկ տարում տասից ավելի թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացնելու ծրագրի մասին։